Աստված մեզ ազատի «փրկիչներից». Հ. Խաչատրյան
Քաղաքական զարգացումների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Համակարգ» ակումբի համահիմնադիր, 1998 թվականին նախագահի թեկնածու, նախկին պատգամավոր, ճարտարագետ-ռադիոտեխնիկ Հրանտ Խաչատրյանի հետ։ -Պարո՛ն Խաչատրյան, ընկերներով ստեղծել եք «Համակարգ» ակումբը։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք փորձելու ազդել ներքաղաքական գործընթացների վրա Հայաստանում։ Նաև Արցախի հետ կապված ի՞նչ եք որոշել անել։ - Ակումբը…