Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ կասեցնելու համաշխարհային ժառանգության մաս կազմող Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների ոչնչացումը ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասված է․ Ադրբեջանի իշխանությունները և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով միջազգային մարդասիրական ու մշակութապահպան կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների, պետական այրերի կոչերն ու հորդորները, շարունակում են կեղծիքի տարածման իրենց քաղաքականությունը՝ Արցախի դարավոր հայկական սրբավայրերը ներկայացնելով որպես «հին…