63 «կողմ» և 32 «դեմ» ձայներով վավերացվեց TRIPP-ի համաձայնագիրը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

63 «կողմ» և 32 «դեմ» ձայներով վավերացվեց TRIPP-ի համաձայնագիրը։

Իրականում սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր:

Մինչև նիկոլի հայտնվելը մենք ունեինք Արցախ և ճանապարհ Արցախի հետ , որը կոչվում էր Լաչինի միջանցք :

Հիմա այդ նույն ճանապարհը (բայց արդեն առանց Արցախի) ստացավ Ադրբեջանը։ Ի՞նչ կապ ունի Հայաստանի տնտեսությունը այս ամենի հետ, ի՞նչ բեռնափոխադրումն եր. ։

Հերթական սուտ, հերթական խաբեություն:

Ադրբեջանը ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան և մենք դեռ չգիտենք ,թե Մեղրին ինչ կարգավիճակում է հայտնվել:

Դա կոչվում է TRIPP:

TRIPP-ում Թրամփն ընդամենը միջնորդ է, ով այս ծրագրից ունի իր շահը, կվերցնի իր տոկոսներն ու գումարները և վերջ։

Իսկ եթե որոշ մարդկանց հիշողությունը թարմացնենք, ապա կտեսնենք, որ ժամանակին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ նույն ճանապարհի դիմաց մենք ունենում էինք Արցախ, որը միանում էր Հայաստանի Հանրապետությանը Լաչինի միջանցքով ։

Ու այստեղ հիշեցի նիկոլի հոդվածները ,«կլյավուզաները », մեղադրանքները ,որ Հոկտեմբերի 27-ը «ձեռնտու էր» Քոչարյանին և Հայկական ժամանակի մեջ օրը 20 անգամ կարդում էինք Վազգենի .. « Մեղրին կպայթի Երևանի կենտրոնում »..

p.s հիմա պատկերացրեք՝ քանի՜ անգամ ավելի վրդովված կլինեին Վազգենը և Կարեն Սերոբովիչը եթե օրը -ցերեկով Ալիևի ազգակից նիկոլը ըստ Տրամփի ՝ ԱԺ-ում «անցկացնում է» մի նախագիծ ,որով դե-յուրե Ադրբեջանին միացնում է Նախիջևանի հետ ու դրա դիմաց Հայաստանը ստանում է ՈՉԻՆՉ :

Այս նույն ժամանակում Արցախի բոլոր նախագահները ձերբակալված են ՝ Քոչարյան Ռոբերտը Հայաստանում ,մնացածը Ադրբեջանում:

Մտածելու..

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել