300 դպրոց են կառուցում, բայց մարզի ամենամեծ դպրոցի սպորտադհլիճը չեն կարողանում կառուցել. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ես էլի մի խնդրի մասին եմ ուզում խոսել, որի մասին շատերը, մինչեւ իսկ իշխանական պատգամավորներն են բարձրաձայնել։

Խոսքը Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի մարզադահլիճի մասին է։

Այս դպրոցն ունի շուրջ 1000 աշակերտ եւ մեր մարզի ամենամեծ դպրոցներից մեկն է, եթե ոչ ամենամեծը։

Արդեն եթե չեմ սխալվում 6֊րդ տարին է, ինչ դպրոցի սաները չունեն սպորտդահլիճ։

Այսինքն, 20թ․֊ի 6֊րդ դասարանի աշակերտը, ավարտելով այս դպրոցը, այդպես էլ հավուր պատշաճի չի անցել ֆիզկուլտուրա առարկան։

Կամ 20.թ֊ին այս դպրոցն ընդունված աշակերտը, արդեն 6֊րդ դասարանում է եւ հավուր պաշաճի չի անցել ֆիզկուլտուրա առարկան։

Իմ կարծիքով սա աղետ է։

Ու հարցը չի լուծվում, որովհետեւ շունը տիրոջը չի ճանաչում։

Բայց արի ու տես, իշխանությունը գլուխ է գովում 300 դպրոցներ կառուցելու մասին։

300 դպրոց են կառուցում, բայց մարզի ամենամեծ դպրոցի սպորտադհլիճը չեն կարողանում կառուցել։

Սա վկայում է մի բանի մասին, որ իշխանությունները չեն կարողանում արդյունավետ կառավարել ֆինանսները եւ հաճախ առաջնահերթ խնդիրներն իրենց տեղը զիջում են ոչ այնքան կարևոր խնդիրների։

Եվ հիմա էլ տեսնում ենք, վարչապետը կրթական համար 1 օրակարգն է դարձրել դպրոցներում ադրբեջանահաճո «Իրական Հայաստան» օրակարգի ներդրման խնդիրը։

Ստացվում է, որ նրա համար կարևոր է, որ դպրոցներում հանկարծ Արարատ լեռան պատկերը չկախեն պատից, բայց որ դպրոցը չունի սպորտդահլիճ, կարծես թե բոլորը հարմարված են։

Ես կարո՞ղ եմ եզրակացնել, որ գործող իշխանությունները թքած ունեն երեխաների առողջության վրա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել