3 կրոն եմ մանրամասներով ուսումնասիրում, 3 ի մեջ էլ մեծա մտությունը մեղք է համարվում։ Դրա պատճառով ժամանակին անգամ գլուխ են կտրել… ինչպիսի դաժանություն… երկրներ կան, գլուխ կտրելը դեռ օրենք է, մարդկությունը ցիվիլիզացիայից, մարդկայնությունից դեռ շատ հեռու է… Մեծամտությունը կարող է մարդկանց հասցնել անդունդի… եւ միչեւ նրանց պատժելը, մարդը կարող է ինքն իրեն վնաս հասցնել…մեր օրերում առանց թագի իրենց թագավոր զգացողները կամ հռչակողները կարող են գահավիժել վայրկյանների ընթացքում…պատմեմ՝ քանի գահավիժման եմ ներկա եղել…
Ուժեղ մարդը համեստ է, ասվածասեր է… մարդիկ, երբ ընկածին բարձրացնելու տեղ , մի լավ խփում են, շատ են սպասել այդ մարդու ընկնելուն… ես նախանձում եմ Աստծո կամքով ապրող մարդկանց, ուժեղ մարդկանց, ես նախանձում եմ ուժեղ հավատքով ու ստեղծող մարդկանց… երազած գահերը, մատերիալը ինձ չեն զարմացնում, Ձեր ստեղծած կլանները, մեջքից խփող փայլող դանակներն ինձ երբեք չեն սարսափեցրել, երբեք չեմ վախեցել ցույց տալ իմ ձանձրույթն այն մարդկանց հանդեպ, որոնք բացի մարդու բացակայության ժամանակ նրան բզկտելուց, ոչինչ չգիտեն անել, ու հաջորդ օրը, հրես,մյուս բացակայի հերթն է…էսպիսի հասարակության մեջ անբասիր մնա, վեհ մնա… ես ձանձրանում եմ, այո, իմ աշխարհում կարդալն է, ինքնակրթվելը, հետաքրքիր մարդկանց հետ ժամերով Չարենցից խոսելը, նրա կրակներից այրվելը… իջեք Ձեր ստեղծած գահերից, սիրեք բարձրյալին, համեստ ու խոնարհ եղեք… թե՝ չէ՝ մի օր գահն ընկնելուց, բադիկի պատմության նման՝ մի օր մի մասնիկ էլ Ձեր պոչիկին կընկնի, ու Դուք դրանից հաստատ կխեղդվեք՝ Ձեր փոքրիկ հոգով…
Աղոթիր, Մաթեւոս, աղոթիր, մենք բոլորս իրար լույս փոխանցելու կարիք ունենք … Օրերեից մի օր մենք բոլորս չոքած Աստծուն ինչ որ բան ենք խնդրելու… ուրեմն, այո, Աստծո դեմ բոլորս հավասար ենք, եւ ոչ ոք պատվաստված չէ մի օր ցած ընկնելու դեմ… զգոն եղեք, բարին ընդ Ձեզ…