Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը

Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը` քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։

Continue ReadingԳորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը

Իմ գտնվելը ԱՏՁՄ խորհուրդում հնարավորություն կտա ավելի ուժեղացնել Սյունիքում ՏՏ ոլորտի զարգացման հնարավորությունները․ Արտուր Խոջաբաղյան

Ես կարևոր որոշում կայացրեցի, մասնակցում եմ 2026թ․֊ի ընտրություններին։ Բայց ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական Համաժողովի շրջանակում կայանալիք Խորհրդի ընտրություններին։ ՕգմենթԱրը ստեղծման ժամանակից ԱՏՁՄ անդամ է։ Այսինքն 2015 թվականից, արդեն 10 տարի է։ Որպես ԱՏՁՄ֊ում հազվագյուտ մարզային կազմակերպություն, մենք բնականորեն ակտիվ ներգրաված ենք ԱՏՁՄ մարզերի զարգացման ծրագրերում։ Մասնավորապես ՕգմենթԱր ընկերությունը եւ ես անձամբ կանգնած ենք «Արմաթ» նախագծի ակունքներում։ Խոսքը միայն 3D տպիչիների արտադրությանը չի վերաբերում։ Դեռեւս 2012թ․֊ից, երբ ղեկավարում էի Իսնտիգեյթի Գորիսի մասնաճյուղը, մեր նպատակն էր զուգահեռ ձեւավորել տեխնոլոգիական ներուժ մեր տարածաշրջանում, որի շրջանակում սկսեցինք դասընթացներ Կապանում, Բերձորում, Սիսիանում։ Կապանը ավելի ուշ Ինստիգեյթի (հիմա Zealous ) մասնաճյուղ դարձավ։ Բերձորը դե չասեմ։ Արմաթի շրջանակում եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ իրականացրել արմաթական ծրագրերի վերապատրաստման դասընթացներ։

Continue ReadingԻմ գտնվելը ԱՏՁՄ խորհուրդում հնարավորություն կտա ավելի ուժեղացնել Սյունիքում ՏՏ ոլորտի զարգացման հնարավորությունները․ Արտուր Խոջաբաղյան

Շուրջ 30 մլն դրամ կա Տեղի մասնակցային բյուջետավորման ֆոնդում

Բնակիչների հայտ-առաջարկներն ընդունվելու են փետրվարի 6-ից մինչև 10-ըժամը 09։00-ից մինչև 18։00-ն առձեռն աշխատանքային ժամերին մոտենալով Տեղի հմայանքապետարան կամ առցանց տարբերակով` ուարկելով Տեղի համայնքապետարանի պաշտոնական մեյլին (hamaynqtegh@gmail.com։) Եկեք միասնական ուժերով մասնակցենք, առաջարկենք ու փոխենք մեր համայնքը՝ դարձնելով ավելի լավը: Բնակիչների կողմից քվեարկության միջոցով հաղթած ծրագիր-առաջարկը կիրագործվի համայնքային բյուջեից հատկացված գումարով։ 2026 թվականի համար մասնակցային բյուջետավորման ընդհանուր ֆոնդը կազմում է 29,900,405 ՀՀ դրամ:

Continue ReadingՇուրջ 30 մլն դրամ կա Տեղի մասնակցային բյուջետավորման ֆոնդում
Փետրվարի 13-ին կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը
3d small people - session behind a round table. 3d image. Isolated white background.

Փետրվարի 13-ին կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը

Օրակարգում. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին. 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին. 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին. 4․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2026 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին․ 5․ 2025 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ

Continue ReadingՓետրվարի 13-ին կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը

Իսկ ո՞ր ալեհավաքն ընտրել․ խորհուրդ ԱԹՍ օգտագործողներին. Module Air

ԻՍԿ Ո՞Ր ԱԼԵՀԱՎԱՔՆ ԸՆՏՐԵԼ 🤷‍♂️📡 Սկսնակ օդաչուները հաճախ շփոթվում են ալեհավաքների բազմազանությունից և թերի գիտելիքների պատճառով ալեհավաքը չի օգտագործվում ըստ նշանակության, արդյունքում առաջանում են կապի խափանումներ կամ նույնիսկ ԱԹՍ-ի կորուստ։ Պատկերում ներկայացված են ալեհավաքների հետևյալ տեսակները՝ 🔹 Helical (պտտաձև ալեհավաք) Ուղղորդված ալեհավաք՝ մեծ հեռավորությունների համար։ Օգտագործվում է, երբ պետք է «նայել» կոնկրետ ուղղությամբ և ստանալ կայուն կապ երկար տարածության վրա։ 🔹 Circular / Cloverleaf (շրջանաձև բևեռացված ալեհավաք) Լավ աշխատում է շարժման մեջ։ Քիչ է ազդում թեքումներից և պտույտներից, այդ պատճառով շատ տարածված է FPV թռիչքներում։ 🔹 Yagi (Յագի ալեհավաք) Բարձր ուղղորդված ալեհավաք է՝ նեղ ճառագայթմամբ։ Հարմար է հեռավոր թռիչքների կամ ստացիոնար ընդունման համար, բայց պահանջում է ճշգրիտ ուղղում։ 🔹 Patch Array (փաթչ ալեհավաքների զանգված) Համադրում է ուղղորդվածությունը և կայունությունը։ Լավ ընտրություն է միջին և երկար հեռավորությունների համար, երբ պետք է հուսալի կապ։ Կիրառենք հասկանալով 🙃

Continue ReadingԻսկ ո՞ր ալեհավաքն ընտրել․ խորհուրդ ԱԹՍ օգտագործողներին. Module Air

Ուղղափառությունից սարսափում են միայն հերետիկոսները, այսինքն՝ ոչ-ուղիղ կամ ոչ-ճշմարիտ դավանանք ունեցողները

Քրիստոսի Սուրբ Եկեղեցին ունի մի քանի հատկանիշ, որոնց միջոցով ճանաչվում է տարաբնույթ շեղված մոլորություններից, և դրանցից մեկը ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆՆ է, որը նշանակում է Քրիստոսի կողմից Առաքյալների միջոցով մարդկությանը փոխանցված վարդապետությանը ուղիղ ու անշեղ ձևով հետևորդություն։ Սա քաղաքական բնորոշում չէ, այլ Ճշմարտությանը հետևելու ամրագրում է։ Սակայն պատմական, քաղաքական և այլ հանգամանքներից ելնելով՝ դարերի ընթացքում Եկեղեցում տեղի են ունեցել բաժանումներ։ Հայոց եկեղեցին բերել և մեր օրեր է հասցրել Ե դարում Եփեսոսի Տիեզերաժողովի ժամանակ ամրագրված ու վավերացված ուղղադավանությունը, որ նույնն է թե ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ։

Continue ReadingՈւղղափառությունից սարսափում են միայն հերետիկոսները, այսինքն՝ ոչ-ուղիղ կամ ոչ-ճշմարիտ դավանանք ունեցողները

Բարձրաստիճան սպաեր միացել են տիրադավներին՝ փորձելով համոզել գնդերեցին դավաճանել իր երդումը

Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. միանում ենք այդ շարժմանը, թե՝ ոչ։ Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով թե կարող են մեզ «գնել»։ Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ՝ ոմն գեներալ, որը շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Հիմա հարց եմ տալիս. Մի՞թե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը։

Continue ReadingԲարձրաստիճան սպաեր միացել են տիրադավներին՝ փորձելով համոզել գնդերեցին դավաճանել իր երդումը
Գորիսի Գուսան Աշոտի անվան Մշակույթի կենտրոնում բացվում է նոր երիտասարդական մշակութային ակումբ
Screenshot

Գորիսի Գուսան Աշոտի անվան Մշակույթի կենտրոնում բացվում է նոր երիտասարդական մշակութային ակումբ

Սիրու՞մ ես երգել Սիրու՞մ ես երաժշտական գործիքներ նվագել Սիրու՞մ ես բեմում հանդես գալ Սիրու՞մ ես ասմունքել Ապա այս ակումբը հենց քեզ համար է։ Գորիսի Գուսան Աշոտի անվան Մշակույթի կենտրոնում բացվում է նոր երիտասարդական մշակութային ակումբ, որտեղ կհավաքվեն երգող, ստեղծագործ և մշակույթը սիրող պատանիներ։

Continue ReadingԳորիսի Գուսան Աշոտի անվան Մշակույթի կենտրոնում բացվում է նոր երիտասարդական մշակութային ակումբ

Հունվար ամսվա ընթացքում բուժօգնություն է ցուցաբերել կոտրվածքներով դիմած 22 քաղաքացու․ Գորիսի ԲԿ

Այս տարվա առաջին ամիսը Գորիսում բավականին ձնառատ էր, ինչի հետևանքով ավելացել էր տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ ոսկրերի կտրվածքներով պացիենտների բժշկական օգնության համար դիմելիությունը։ Գորիսի բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը այս տարվա առաջին ամսվա ընթացքում ընդունել է կոտրվածքներով դիմած 22 քաղաքացու։ Բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ և ժամանակին բժշկական օգնություն լիովին անվճար՝ պետական պատվերի երաշխիքների շրջանակում։

Continue ReadingՀունվար ամսվա ընթացքում բուժօգնություն է ցուցաբերել կոտրվածքներով դիմած 22 քաղաքացու․ Գորիսի ԲԿ

Հիշում է 13-ից մեկը․ ընդհատակյա պայքար հանուն Արցախի

1960-1965 թթ. արցախահայության պայքարը բացահայտ բնույթ կրեց։ Մարդկանց հիշողության մեջ այսօր էլ դեռ մնում է մարզի ավտոբազայի աշխատողների բողոքը. 350 հոգի նամակ հղեցին ԽՄԿԿ Կենտկոմ` պահանջելով Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին։ Նամակում ծանրակշիռ փաստարկներ կային մարզի տնտեսության ծանր վիճակի, Ադրբեջանի ղեկավարների թշնամանքի և ազգային խտրականության մասին։ Սա համարվեց ազգայնամոլություն, դաշնակցական գաղափարախոսության արտահայտություն։ Շատ չուշացավ բողոքի հերթական ալիքը, որը պատմության մեջ մտավ ՙ13-ի նամակ՚ հայտնի անվանումով։ 1965թ. ամռանը մարզի ղեկավար աշխատողներից 13 հոգի ընդարձակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ և Մինիստրների խորհուրդ։ Նրանք հանգամանալից նկարագրում էին մարզի քաղաքական, տնտեսական, մշակութային անտանելի վիճակը 1921 թվականից ի վեր, և միակ փրկությունը տեսնում էին մարզը Հայաստանին միացնելու մեջ։

Continue ReadingՀիշում է 13-ից մեկը․ ընդհատակյա պայքար հանուն Արցախի