Դպրոցականներն այցելելեցին ԳՊՀ
Աշակերտները ներկայացրին իրենց մասնագիտական ձգտումները՝ նշելով, թե որ մասնագիտությամբ են իրենց տեսնում ապագայում, ինչպիսի մասնագետ կցանկանային դառնալ և ինչու են այդ մասնագիտությունը նախընտրում: Ծանոթանալով նրանց նախընտրած մասնագիտություններին՝ մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքների շրջանակում Ա. Սահակյանը կիրառեց Հ. Գարդների առաջատար ինտելեկտի թեստը՝ պարզելու աշակերտների ուժեղ կողմերը։ Թեստը հնարավորություն տվեց համադրել աշակերտների ցանկություններն իրենց կարողությունների հետ: