Մնացել է ընդամենը մեկ խաղափուլ, և մենք արդեն կիմանանք Գորիս Օփենի հաղթողի անունը

8 խաղափուլից հետո Ա խմբում 6.5 միավորով առաջատար են ՄԳ Մանուել Պետրոսյանը և ՖՎ Էդգար Հայրապետյանը, իսկ Բ խմբում նույն միավորով առաջնորդում են Համայակ Ստեփանյանը և Միքայել Միքայելյանը(Տեղ համայնք)։ Միասին սպասենք եզրափակիչին։🤗

Continue ReadingՄնացել է ընդամենը մեկ խաղափուլ, և մենք արդեն կիմանանք Գորիս Օփենի հաղթողի անունը

Գորիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2025 թվականի գործընթացը

Սա մի հնարավորություն է, որի միջոցով յուրաքանչյուր 16 տարին լրացած բնակիչ կարող է ներկայացնել իր առաջարկը կամ գաղափարը՝ այն հարցի կամ խնդրի մասին, որը, իր կարծիքով, կարող է լուծել համայնքը։ Օրինակ՝ առաջարկել փողոցի բարեկարգում, խաղահրապարակի կամ լուսավորության համակարգի տեղադրում և այլն։ Համայնքը կուսումնասիրի բոլոր առաջարկները, և ընտրված լավագույն գաղափարներն կներառվեն համայնքային բյուջեում։ Ինչպես ներկայացնել Ձեր առաջարկը․

Continue ReadingԳորիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2025 թվականի գործընթացը

Տեղ համայնքի տարբեր գյուղերից ժամանած շախմատասերները մրցեցին Հայաստանի N 1 շախմատիստի հետ

Նոյեմբերի 18-ին «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում Տեղ գյուղում տեղի ունեցավ համաժամանակյա խաղ Հայաստանի համար առաջին շախմատիստ, աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոն, Մ18 և Մ20 տարեկանների փոխչեմպիոն, Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ ՄԳ Շանթ Սարգսյանի հետ։ Միջոցառմանը մասնակցեցին Տեղ համայնքի տարբեր գյուղերից ժամանած սաները, ովքեր ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալու Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի դեմ, այլ նաև ստացան արժեքավոր խորհուրդներ և փորձ։

Continue ReadingՏեղ համայնքի տարբեր գյուղերից ժամանած շախմատասերները մրցեցին Հայաստանի N 1 շախմատիստի հետ

Հարցազրույց միջազգային մրցավար Գևորգ Մուրադյանի հետ

Գորիսում այս օրերին անցկացվում է առաջին Գորիս Օփեն միջազգային շախմատի մրցաշարը, որը համախմբել է տասնյակ ուժեղ շախմատիստների Հայաստանի տարբեր տարածաշրջաններից և արտերկրից։ Մրցաշարի գլխավոր մրցավարը միջազգային մրցավար Գևորգ Մուրադյանն է։ Ներկայացնում ենք մեր կարճ հարցազրույցը՝ մրցաշարի ընթացքի, կազմակերպման և առաջին տպավորությունների մասին։

Continue ReadingՀարցազրույց միջազգային մրցավար Գևորգ Մուրադյանի հետ

Բոլորս դեպի Արավուս․ նոյեմբերի 24-ին աշնան հերթական կանգառը․ տեսանյութ

Նոյեմբերի 24-ին` ժամը 15։00-ից Արավուսի նորաբաց խաղահրապարակում կկայանա աշնան 7 գույների հերթական շքերթը։ Լինելով ամենափոքրը` Արավուսը խոստանում է գունագեղ և վառ միջոցառում։ Ձեզ սպասվում է Համերի տեղատարափ Երաժշտական ու պարային չկրկնվող համարներ Խաղեր Մի շարք անակնկալներ։ Իսկ մարտահրավերների այս շարքը կսահմանափակենք նոյեմբերի 30-ին Տեղ բնակավայրի մշակույթի տանը։

Continue ReadingԲոլորս դեպի Արավուս․ նոյեմբերի 24-ին աշնան հերթական կանգառը․ տեսանյութ

«Բաց բեմ, բաց սրտեր» ֊ ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող երեխաները

Գորիս համայնքի ղեկավարին կից սոցիալական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու մի ջերմ ու ոգեշնչող ներառական միջոցառման՝ «Բաց բեմ, բաց սրտեր» խորագրով, որը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 21-ին, ժամը 17:00-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում: Միջոցառման ժամանակ բեմում կլինեն հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր իրենց ստեղծագործական ելույթներով կհիշեցնեն՝ արվեստը, բեմը և սերը բոլորի համար են։ Միջոցառումն իրականացվում է համայնքային համագործակցությամբ։

Continue Reading«Բաց բեմ, բաց սրտեր» ֊ ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող երեխաները

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են թուրքական խոշոր հոլդինգին պատկանող ընկերությանը

Երկուշաբթի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը վնասել են թուրքական «Orinda» տանկերը, որը հեղուկացված բնական գազ էր տեղափոխում և ժամանել էր Դանուբի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ։ Նավի վրա հրդեհ է բռնկվել։ Վնասված նավի սեփականատերը պարզվել է, որ Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկն է, որը համագործակցում է «Lukoil» ռուսական խոշոր նավթային ընկերության հետ։

Continue ReadingՌուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են թուրքական խոշոր հոլդինգին պատկանող ընկերությանը

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը մեծ հաջողություն գրանցեց երկու կրթական ծրագրով

Միջոցառման առանցքային հատվածներից մեկը կազմակերպված գիտակրթական ծրագրերի մրցույթներն էին, որտեղ ներկայացված լավագույն նախաձեռնությունները արժանացան դրամաշնորհների։ Միաժամանակ ստորագրվեցին համագործակցության նոր պայմանագրեր միջազգային գործընկերների հետ՝ կրթական համակարգում նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով 🤝։

Continue ReadingԳորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը մեծ հաջողություն գրանցեց երկու կրթական ծրագրով

«Գորիս Օփենի»֊ի շրջանակում եղավ կայծակնային մրցաշար․ հայտնի են հաղթողները

Նոյեմբերի 17-ին «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում տեղի ունեցավ միջազգային վարկանիշի հաշվարկով կայծակնային շախմատի մրցաշար։ Ներկայացնում ենք մրցաշարի արդյունքները I տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան II տեղ՝ ՄՎ Ստեֆան Պողոսյան III տեղ՝ ՄՎ Էրիկ Հակոբյան IV տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան V տեղ՝ ՖՎ Մենուա Հակոբյան Բացի հիմնական մրցանակներից, մրցաշարում շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ․

Continue Reading«Գորիս Օփենի»֊ի շրջանակում եղավ կայծակնային մրցաշար․ հայտնի են հաղթողները

ԳՊՀ֊ն հյուրընկալեց գրոսմաստեր Սմբատ Լպուտյանին․ լուսանկարներ

Հանդիպումը մեկնարկեց «Կրթության արդի խնդիրները և շախմատը դպրոցում» թեմայով քննարկմամբ, որի ժամանակ ներկայացվեցին շախմատի ուսուցման առավելությունները և այն հմտությունները, որոնք ձևավորվում ու զարգանում են շախմատի միջոցով՝ ստեղծագործական մտածողությունից մինչև վերլուծական որոշումներ կայացնելու կարողություն։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ներկայացրեց տարբեր երկրների փորձերը՝ շախմատը որպես կրթական առարկա դպրոցում ներդնելու, ուսումնական գործընթացում արդյունավետ գործիք դարձնելու և աշակերտների անհատական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը նպաստելու ուղղությամբ

Continue ReadingԳՊՀ֊ն հյուրընկալեց գրոսմաստեր Սմբատ Լպուտյանին․ լուսանկարներ