ԳՊՀ֊ում շարունակվում են DeSIRe ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացները
«Կոնֆլիկտների լուծման հմտություններ» դասընթացի նպատակն էր վերլուծել կոնֆլիկտների առաջացման պատճառներն ու դինամիկան, տարբերել դրանց կառուցողական և քայքայիչ ձևերը, զարգացնել համագործակցային մտածողություն և խնդիրների համատեղ լուծման հմտություններ, ինչպես նաև խթանել արդյունավետ հաղորդակցություն և ակտիվ լսում՝ որպես կոնֆլիկտների կառավարման և կանխարգելման հիմնական գործիքներ։