Ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը պատժվում է երկուսից հինգ տարի ազատազրկմամբ․ Սամվել Մարտիրոսյան

Չգիտես, թե ինչու, բայց Հայաստանում շատերը տեղյակ չեն, որ ՀՀ Քրեական օրենսգրքում արդեն մի քսան տարի (մոտավորապես) կա նման հոդված. հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը

Continue ReadingՑեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը պատժվում է երկուսից հինգ տարի ազատազրկմամբ․ Սամվել Մարտիրոսյան

Փաշինյանը խեղաթյուրում է․ ցեղասպանագետ

Իսկ թե ինչո՞ւ1939-ին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, Փաշինյանի այդ հարցի պատասխանն էլ, ըստ ցեղասպանագետի, շատ ակնհայտ է՝ 1939-ին ցեղասպանություն տերմինը պարզապես դեռ ի հայտ չէր եկել. - «Ցեղասպանություն՝ Genocide տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1943-ին, երբ լեհ իրավաբան Լեմկինն իր գրքում առաջին անգամ օգտագործեց այդ բառը։ Եվ հետո իր հարցազրույցներից մեկում ինքն ասել է, որ «ես ստեղծեցի այդ բառը, որովհետև մեզ պետք էր ինչ-որ մի բնորոշում, որպեսզի մենք կարողանայինք հասկանալ՝ ինչ էր այն, ինչ կատարեցին թուրքերը հայերի և նացիստները հրեաների հետ»:

Continue ReadingՓաշինյանը խեղաթյուրում է․ ցեղասպանագետ

Մարդու Իրավունքների պաշտպանը չի պաշտպանում, փոխարենը՝ սպառնում է

Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը:

Continue ReadingՄարդու Իրավունքների պաշտպանը չի պաշտպանում, փոխարենը՝ սպառնում է

Միասնական տեսլականով դեպի զարգացած Գորիս

Տեղի է ունեցել հանդիպում Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միության անդամների եւ Գորիսի համայնքապետի, նրա տեղակալի միջեւ։ Զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հեռանկարներ են ուրվագծվել Գորիսում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն ընթացիկ խնդիրները, այլև մշակվել զարգացման հստակ ռազմավարություն։

Continue ReadingՄիասնական տեսլականով դեպի զարգացած Գորիս

Գորիսը կդառնա առավել կանաչ և մաքուր քաղաք

Գորիսը կդառնա առավել կանաչ և մաքուր քաղաք Քաղաքում արդեն տնկված հազարավոր ծառերին ու թփերին նորերն են ավելանալու։ Մի շարք թաղամասերում մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Մաքրված հատվածներում սևահող է լցվում, որպեսզի գարնանը պատրաստ լինեն ծառատունկի համար։ Քաղաքի տարբեր հատվածներում նոր կանաչ տարածքներ կձևավորվեն, հազարավոր ծառեր ու թփեր կտնկվեն։ Ծրագրի նպատակն է…

Continue ReadingԳորիսը կդառնա առավել կանաչ և մաքուր քաղաք

Գրադարանում է սկսվում երեխայի ճանապարհը դեպի աշխարհի ճանաչում

Համայնքային մանկական գրադարանները երեխաների համար ստեղծել են հարմարավետ, ջերմ և գունեղ միջավայր։ Այստեղ փոքրիկները ոչ միայն հետաքրքիր գրքեր կգտնեն, այլև հաճելի ժամանակ կանցկացնեն հատուկ իրենց համար նախատեսված անկյուններում։ Նորոգված և ժամանակակից կահույքով կահավորված սրահները կդառնան երեխայի սիրելի վայրերից մեկը։

Continue ReadingԳրադարանում է սկսվում երեխայի ճանապարհը դեպի աշխարհի ճանաչում

Տեղում մեկնարկեց 80 կիլովատ հզորությամբ արևային կայանի տեղադրման աշխատանքները

Ավստրիական զարգացման գործակալության և Տեղի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Տեղ համայնքի Տեղ բնակավայրում մեկնարկեց 80 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40000000 ՀՀ դրամ, իսկ տարեկան արտադրողականությունը ավելի քան 235000 կիլովատ, որը թույլ կտա համայնքային բյուջեում ունենալ նվազագույնը 12000000 ՀՀ դրամ խնայողականություն։

Continue ReadingՏեղում մեկնարկեց 80 կիլովատ հզորությամբ արևային կայանի տեղադրման աշխատանքները

Կոռնիձոր գյուղում ընթանում է գյուղի շախմատի առաջնությունը

Մրցաշարն աննախադեպ է, քանի որ Սյունիքում (եթե ոչ Հայաստանում) երբեւէ չի եղել գյուղի շախմատի առաջնություն, որին մասնակցում են բոլորը` անկախ սեռից եւ տարիքից, եւ դրա մասնակիցների քանակն անցնում է 40֊ը։ Հիշեցնենք որ մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի, «Կոռնիձոր» հիմնադրամի և Տեղի համայնքապետարանի կողմից:

Continue ReadingԿոռնիձոր գյուղում ընթանում է գյուղի շախմատի առաջնությունը