2025 թվականին ՌԴ֊ի հայերը հայրենիք են փոխանցել գրեթե 3.9 միլիարդ դոլար․ Շոյգու

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սերգեյ Շոյգուի հայտարարություններից գլխավորները․

▪️ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ և բենզին՝ շուկայականից երեք անգամ ցածր գներով։

▪️ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մինչև 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

▪️ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, պատենտների և աշխատանքի թույլտվությունների, իսկ 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3.9 միլիարդ դոլար։

▪️ 2025 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 40%-ը եղել են Ռուսաստանից, և նրանք իրենց ծախսերով աջակցել են երկրի տնտեսությանը։

▪️ 2025-2026 թվականներին Հայաստանի ռազմավարական գործընկերներ են դարձել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական մի շարք պետություններ։

▪️ Երևանի կողմից Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակ տրամադրելը Շոյգուն անվանել է նացիզմի դեմ կռված հայերի հիշատակի նկատմամբ ծաղր։

▪️ Ռուս և հայ ժողովուրդներին կապում են դարավոր բարեկամական կապեր և ընդհանուր պատմություն, իսկ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը պահպանել է իր ինքնիշխանությունը 1990-ականներին։

▪️ Շոյգուն հարց է բարձրացրել, թե ինչ պայմաններով է Հայաստանը Եվրամիություն արտահանելու ծիրան, իշխանաձուկ և հանքային ջուր։

▪️ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, և այդ փաստի հետ դժվար է վիճել։

▪️ Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից, սակայն դա «երկկողմանի երթևեկությամբ փողոց է»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել