🇨🇳 Չինաստանը միացել է «Միջին միջանցք» համատեղ ձեռնարկությանը
«Չինաստան–Եվրոպա» երկաթուղային երթուղու միջազգային համագործակցության երկրորդ ֆորումում ներկայացվել են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղու (ՏՄՏՈւ) զարգացման նոր քայլեր։ Այս երթուղին դիտարկվում է որպես Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ուղղություն, որտեղ փաստորեն Չինաստանը ձգտում է ստանալ ներկայություն, հետեւաբար ազդեցություն։ Ակնհայտ է, որ Միջին միջանցքը ոչ միայն Ռուսաստանը շրջանցելու համար է, այլև Իրանը շրջանցելու։
Ինչը ենթադրաբար պետք է առաջացնի Իրանի և Ռուսաստանի հակազդեցությունը, իսկ այդ հակազդեցությունը հնարավոր կլինի, եթե Հայաստանը երկաթուղային ցանցով կապվի իրանական երկաթուղային ցանցի հետ մի կողմից ե մյուս կողմից վրացական երկաթուղային ցանցի միջոցով կապվի ռուսական երկաթուղային ցանցի հետ։ Մյուս տարբերակը մուլտիմոդալ փոխադրումների տարբերակն է` հայ-իրանական երկաթուղային ցանցի միջոցով մի կողմից Պարսից ծոցի իսկ մյուս կողմից Սև ծովի միջոցով ջրային փոխադրումներ։
«Қазақстан темір жолы» մամուլի ծառայությունը, հայտնում է, որ ֆորումի շրջանակում ՉԺՀ-ում ստորագրվել է համաձայնագիր, որով Չինաստանի երկաթուղիները՝ CRCT ընկերության միջոցով, միանում են MIDDLE CORRIDOR MULTIMODAL Ltd. ընկերությանը՝ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիների համատեղ ձեռնարկությանը։