Օգոստոսի 12-ին Տաթևատանում կանցկացվի Պերսեիդների աստղաթափի դիտման երեկո

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Օգոստոսի 12-ին՝ տարվա ամենակախարդական Պերսեիդների աստղաթափի գիշերը, հրավիրում ենք քեզ «Մայրամուտից մինչև աստղաթափ» երեկոյան ռիթրիթին՝ Տաթևատան բնության գրկում (Tatevatun by Mirhav):

Սա պարզապես միջոցառում չէ, այլ ինքնախնամքի, լիցքաթափման և ջերմ հիշողություններ ստեղծելու հատուկ երեկո, որտեղ դու ոչ մի բանի մասին մտածելու կարիք չունես։ Մենք հոգացել ենք ամեն ինչի մասին.

Ի՞նչ է սպասվում քեզ.

Մայրամուտի յոգա և մեդիտացիա | Մեղմ, վերականգնող պրակտիկա բաց երկնքի տակ (յոգայի գորգերը տրամադրում ենք մենք):

Մտերմիկ երեկո | Ջերմ զրույցներ, տաք թեյ, սուրճ և համեղ լանչ-բոքսեր։

Աստղաթափի դիտում | Գիշերային լռություն, տաք ծածկոցներ և հազարավոր ընկնող աստղեր բաց երկնքի տակ։

Միջոցառման մանրամասները․

Ամսաթիվ: Օգոստոսի 12

Տևողություն: 19:00 – 02:00

Հավաքատեղի: «Նուշ» ֆիթնես ակումբ (երկկողմանի տեղափոխումը հոգում ենք մենք)

Վայր: Tatevatun by Mirhav

Գրանցման վերջնաժամկետ: Օգոստոսի 11 (երեկոյան)

Տեղերը սահմանափակ են, որպեսզի պահպանենք երեկոյի մտերմիկ ու ջերմ մթնոլորտը։

Քեզ հետ վերցրու միայն տաք հագուստ, բարձր տրամադրություն և երազանքներ պահելու պատրաստակամություն։

Ստեղծիր անմոռանալի հիշողություն քեզ համար:

Թող «+» մեկնաբանություններում, և մենք Direct-ով քեզ կուղարկենք մասնակցության արժեքը և բոլոր մանրամասները:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել