Քեղը կարող է վտանգավոր լինել․ պարզաբանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ քաղաքացիներ և զբոսաշրջիկներ,

ℹ️ Ձեզ ենք ներկայացնում բնության գրկում արշավելու ընթացքում հաճախ ուղեկցող այս վտանգավոր բուսատեսակը՝ Կոծուկ/քեղ (լատ.՝ Heracleum) (լուսանկար 1, 2), որը նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանիքի բույս է։ Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։

❓ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՅՍ ԲՈՒՅՍԸ։

🔻Հյութի մեջ պարունակում են նյութեր, որոնք, հայտնվելով մաշկի վրա, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ փոխազդեցության ներքո առաջացնում են 1-3-րդ աստիճանի այրվածքներ։(Լուսանկար 3)։ Այրվածքների տեղակայման և տարածվածության աստիճանից կախված ընդհուպ կարող են ստեղծել կյանքին սպառնացող իրավիճակ:

🔻Մաշկի հետ շփման արդյունքում կարող են առաջացնել ալեգիկ սուր վիճակ։

🔻Կոծուկից ստացված այրվածքների բուժումը բավականին երկարատև է, կախված այրվածքի աստիճանից կարող են թողնել խոր սպիեր։

🔰ՀԱՐԳԵԼԻ ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐ, ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ՝

❗️Արշավների ընթացքում, անկախ եղանակային պայմաններից՝ կրել վերջույթները ծածկող հագուստ և հնարավորինս խուսափել բույսի և բաց մաշկի շփումից։

❗️Եթե Ձեր նախընտրած արահետի վրա անխուսափելի է կոծուկի(քեղի) հետ շփումը, խորհուրդ ենք տալիս օգտագործել արշավական ձեռնափայտերը՝ զգուշությամբ բույսի ցողունը Ձեր դեմքից և մարմնից հեռացնելու նպատակով։

❗️Ձեզ հետ ունեցեք առաջին օգնության պարագաներ և անձնական դեղատուփ։

🌱 Արշավների ընթացքում հաճախ անսպասելիորեն բախվում ենք առողջությանը սպառնացող վտանգավոր իրավիճակների, սակայն իրազեկված լինելով հնարավոր է որոշակիորեն խուսափել դրանցից։ ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳ ԱՐՇԱՎՆԵՐ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել