Փետրվարի 27-ին նեֆրոլոգի ընդունելություն՝ Գորիսի բժշկական կենտրոնում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՓԵՏՐՎԱՐԻ 27֊ԻՆ ՆԵՖՐՈԼՈԳԻ (ԵՐԻԿԱՄԱԲԱՆ) ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ

Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ բժիշկ֊նեֆրոլոգ Գրետա Ստեփանյանը փետրվարի 27֊ին կիրականացնի բուժառուների ընդունելություն։

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմել երիկամաբանին։

Եթե ունեք՝

Դյուրհոգնելիություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, մաշկի քոր

Այտուցներ (առավել արտահայտված ստորին վերջույթներում կամ աչքերի շուրջ)

Մեզի գույնի, քանակի, հոտի փոփոխություն, երբ մեզը փրփրոտ է

Քրոնիկ հիվանդություններ ինչպիսիք են հատկապես ՇԴ-ը և բարձր զարկերակային ճնշումը

Ընտանեկան ծանրաբեռնված անամնեզ (ընտանիքի անդամները ունեցել են երիկամների հետ կապված առողջական խնդիրներ)

Համակարգային աուտոիմուն հիվանդություններ (օրինակ Համակարգային կարմիր գայլախտ, ՀՖՍ) և այլն

Եթե ունեք վերը նշված ախտանիշներից որևէ մեկը և շատ հաճախ առանց ցուցման չարաշահում եք ցավազրկողների օգտագործումը, ուրեմն կարիք ունեք դիմելու երիկամաբանին և հետազոտվելու

Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել բժշկուհի Ստեփանյանին` հետևյալ հեռախոսահամարով. 077 607֊167

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել