Ցորենը՝ Տեղ գյուղի երբեմնի ոսկին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ցորենը՝ Տեղ գյուղի երբեմնի ոսկին

Այսօր Չեմ լսել գեթ մեկին Գորիսի տարածաշրջանում, որ խոսենք հացի համի մասին ու չշեշտեն Տեղ գյուղի բուքունի համը: Այս յուրահատուկ համի հետևում մի ամբողջ պատմություն ու քրտնաջան աշխատանք է՝ դաշտը հերկելուց մինչև թոնրից հացը հանելը:

Խոսելով հացի համի մասին` պետք է անպայման նշեմ, որ գաղտնիքը Տեղ գյուղում մշակվող ցորենն է եղել։

Ցորենը Տեղ գյուղի ոսկին է: Ցորենը հավաքելուց հետո, (այս լուսանկարից ևս երևում է) կանայք խախալ էին անում՝ այսինքն հատուկ մաղի միջոցով, որին անվանում ենք խախալ, թեփահան էին անում ցորենը: Ցորենի հիմնական մասը մարդիկ օգտագործում էին ալյուր ստանալու համար: Ալյուրի մեկ պարկը գյուղում անվանում են թայ: Մարդիկ մեծ քանակությամբ էին ցորենն աղում և ալյուր անում ամբողջ տարվա համար՝ սովորաբար 12-13 թայ, կամ այնքան, որքան հերիք է իրենց ընտանիքի անդամներին:

Հացը թխում էին տան կամ թաղի թոնրում, իսկ թոնիր ունենալը ավանդական ընտանիքի կարևոր մասինկն էր և ընտանիքի մասին խոսելիս ասում էին՝ նրանց տան թոնիրը ծխում է, այսինքն այնտեղ ապրում են:

Լուսանկարում 1958 թվականի Տեղ գյուղն է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել