Տնօրեն Խուդոլին հրապարակային խոստացավ և երաշխավորեց, որ անձամբ լսելու է բոլորին․Հրայր Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ժամ առաջ պետք է սկսել աշխատել, սատարել ու պահանջատեր լինել Տնօրեն Խուդոլիի կողմից հրապարակային տրված խոստումներին ու երաշխիքներին…

(Տեսանյութը կարելի է ներբեռնել ու որպես ապացույց պահել)

Լսում ես ու ևս մեկ անգամ համոզվում, որ

1.միջին օղակի’ Աշխատող-Տնօրեն կապն ապահովելուն պարտավոր որոշ անձինք, իրենց անձնական բարեկեցության, անձնական շահերի կամ այլ պատճառներով մանիպուլյատիվ կերպով խաբել են Աշխատողներին և Տնօրենին, ինչի արդյունքում երկու Կողմն էլ տուժել են ու շարունակում են տուժել, տուժում է նաև Պետությունը

2.սխալ զեկույցների և իրազեկումների արդյունքում Գործադուլավոր Աշխատողները սկսել են աշխատանքից ազատման սպառնալից ծանուցումներ ստանալ, որոշ Աշխատողներ արդեն իսկ ազատվել են աշխատանքից, իսկ դրան զուգահեռ խնդիրները դիտմամբ տեղափոխվել են քրեաիրավական տիրույթ, որպեսզի ձգձգվի բանակցային գործընթացը, քննչական մարմին, քրեական վարույթի շրջանակներում ստիպված պետք է լսվեն հազարավոր մարդիկ, ինչը վկայում է, որ դրա համար շատ երկար ժամանակ է պետք, այնինչ խնդիրները աշխատանքային-քաղաքացիաիրավական բնույթի են և կարող էին շատ ավելի արագ ու պարզ ընթացակարգով լուծվել ընդամենը բանակցային առողջ ու կառուցողական հարթակի’ սոցիալական գործընկերության շրջանակներում, այնինչ միջին օղակի որոշ անձինք անգամ այդ բանակցային գործընթացն են տապալել և Գործադուլավորներին թիրախ դարձրել…

3.Տնօրեն Խուդոլին համաձայնեց, որ կան աշխատավարձի անհավասար բաշխվածություն ու չափեր, արտոնյալ մարդիկ, աշխատանքի դժվար ու անբարենպաստ պայմաններ, ապահովագրական ընկերության և հատկապես առողջապահական ապահովագրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, ապահովագրական ընկերության կողմից թերացումներ…

4.Տնօրեն Խուդոլին հրապարակային խոստացավ, որ մոտակա ամիսներին’ շատ կարճ ժամանակահատվածում կլինեն աշխատավարձերի համահարթեցմամբ բարձրացում, խտրական մոտեցման վերացում, աշխատանքային պայմանների բարելավում, ապահովագրական ընկերության փոխարինում և երաշխիքների ապահովում

5.Տնօրեն Խուդոլին հրապարակային երաշխավորեց, որ աշխատել ցանկացող ցանկացած Աշխատող կարող է սկսել աշխատել ‘ համոզված լինելով, որ իր նկատմամբ հաշվեհարդար չի լինի և այդ’ աշխատել ցանկացող Աշխատողները աշխատանքից չեն ազատվի, նրանց նկատմամբ խտրական ու անարդարացի վերաբերմունք չի ցուցաբերվի

6. Տնօրեն Խուդոլին հրապարակային խոստացավ և երաշխավորեց, որ անձամբ լսելու է Բոլորին և Յուրաքանչյուրին (արտադրամաս առ արտադրամաս)

7.այլևս ժամանակն է սկսել աշխատել, սատարել Տնօրեն Խուդոլիին և պահանջատեր լինել Տնօրեն Ռոման Խուդոլիի կողմից հրապարակային տրված խոստումների ու երաշխիքների իրագործմանը, այսինքն օգնել Տնօրեն Խուդոլիին, որպեսզի իրագործվեն նրա կողմից տրված խոստումներն ու երաշխիքները

8.Տնօրեն Խուդոլիի կողմից տրված խոստումներն ու երաշխիքները անտեսող ցանկացած քայլի, ցանկացած գործողության մասին, որը կփորձեն կատարել միջին օղակի ղեկավար անձինք, պետք է անհապաղ տեղեկացվեն Տնօրեն Խուդոլիին, որպեսզի նրա համար պարզ լինեն մանիպուլյացիա անողներն ու նրանց կողմից’ Տնօրեն Խուդոլիի թիկունքում ի վնաս բոլորի գործելը, որպեսզի նաև հնարավոր լինի անհապաղ հեռացնել այդ միջին օղակի մարդկանց…

9.այդ ամենի համար պետք է ժամ առաջ աշխատանքի վերականգնվեն աշխատանքից հեռացված Աշխատողները, ովքեր հեռացվել են Աշխատողների բողոքի ձայնը լսելի դարձնելոի համար:


Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել