Տեղեկացնում ենք «Բուսաբուծության աջակցության ծրագրի» մասին․ Տեղի Համայնքապետարան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք Ձեզ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագրի» մասին

🟢 Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին։
Շահառու կարող է լինել այն տնտեսվարողը, ով․
✅ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում իրականացնում է մշակություն,
✅ ձեռք է բերել աշնանացան ցորենի հավաստագրված սերմեր։

🟢 Որտե՞ղ դիմել։
📍 Տեղի համայնքապետարան
📍 Բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր

🟢 Ինչպե՞ս դիմել
Շահառուները մինչև ցանքի իրականացումը թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։
✍️ Դիմումում նշվում է․
🔹 Մշակվող սորտերը
🔹 Ցանքատարածության վայրը և մակերեսը
🔹 Բանկային հաշվեհամարը

🟢 Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթեր

1️⃣ Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
2️⃣ Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճեն, կամ՝
📑 Առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր (նոտարական վավերացմամբ)
📑 Համայնքի կամ վարչական ղեկավարի տեղեկանք՝ հողի փաստացի օգտագործման վերաբերյալ (կադաստրային ծածկագիր, օգտագործման հիմքեր և այլ տվյալներ)
📑 Անհրաժեշտության դեպքում՝ համասեփականատիրոջ գրավոր համաձայնություն
3️⃣ Գրավոր համաձայնություն՝ շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու վերաբերյալ
4️⃣ Հայտարարություն (համայնքի սահմանած ձևաչափով)՝ նույն հողակտորի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին։

📌 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Տեղի համայնքապետարան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել