Տարեկան 3,000 տոննա կաթ․ սա «ԷԼՈԼԱ»-ի արտադրության հիմքում ընկած կարևոր ցուցանիշներից մեկն է։
Ամեն օր Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների մանր ու միջին ֆերմերների տնտեսություններից կաթը հասնում է մեր գործարան։ Տարվա կտրվածքով դա միջինում ավելի քան 8 տոննա կաթ է յուրաքանչյուր օր։
Յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է վերահսկվող մշակման գործընթաց․ կաթը պաստերիզացվում է 72–74°C ջերմաստիճանում(15-20 վայրկյան)՝ պահպանելով իր սննդային և կենսաբանական արժեքները։
Այնուհետև պաստերիզացված կաթից պատրաստվում են բնական բաղադրությամբ, բարձրորակ պանիրներ և թթու կաթնամթերք։
Այս 3,000 տոննայի հետևում տեղական ֆերմերների ամենօրյա աշխատանքն է, Սյունիքի ալպիական մարգագետինների բնական հարստությունն ու մեր մասնագետների պատասխանատվությունը։
Այսպես է ձևավորվում արտադրանք, որը միավորում է տեղական ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։