Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթօջախների աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ։ Այս օրը յուրահատուկ ու հիշարժան է բոլորիս համար, քանի որ այն խորհրդանշում է մի կարևոր փուլի ավարտ և նոր կյանքի սկիզբ։
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցական անհոգ տարիներին և քայլում դեպի նոր նպատակներ, փորձություններ ու ձեռքբերումներ։ Համոզված եմ, որ ձեր գիտելիքներով, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ արժանիորեն կներկայացնեք Տաթև համայնքը՝ որտեղ էլ լինեք։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ սիրով ու նվիրումով կրթել և դաստիարակել են մեր երեխաներին, ինչպես նաև ծնողներին՝ մշտական հոգատարության և աջակցության համար։
Թող այս վերջին զանգը դառնա նոր հաղթանակների, համարձակ որոշումների և լուսավոր ապագայի սկիզբ։ Մաղթում եմ բոլոր շրջանավարտներին խաղաղ երկինք, նպատակասլացություն, հաջողություններ ու բարի ընթացք կյանքի նոր ճանապարհին։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
Սամվել Լալայան
Տաթև համայնքի ղեկավար