Տաթև համայնքի ղեկավար պարոն Ս. Լալայանի շնորհավորանքը Ապրիլի 7-ի կապակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տաթև համայնքի ղեկավար պարոն Ս. Լալայանի շնորհավորանքը Ապրիլի 7-ի կապակցությամբ

Հարգարժա՛ն կանայք, սիրելի՛ մայրեր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Մայրության և գեղեցկության օրվա առիթով։

Ձեր անմնացորդ նվիրումը, առկայծող սերը, ջերմությունն ու հոգատարությունը մեր կյանքի առաջմղիչ ուժն են։

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք:

Սիրելի՛ կանայք, հերոսածին մայրեր, թող ձեր սրտերում միշտ ներդաշնակություն լինի, հոգում տիրի խաղաղությունը, երջանկությունը և սերը։ Ձեր հայրենասիրությունն ու անձնվիրությունը մեր հասարակության ամուր հիմքերից են, և մենք շնորհակալ ենք ձեր ամենօրյա ջանքերի համար։

Շնորհավոր Մայրության և Գեղեցկության օրը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել