Տաթև համայնքի ղեկավարի հանդիպումը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզի վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տաթև համայնքի ղեկավարի հանդիպումը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզի վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հանդիպում է ունեցել Դավիթ Հովհաննիսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, բնակչության իրազեկման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման մեխանիզմները։ Կարևորվել է նաև հանրության շրջանում հրդեհների կանխարգելմանն ու անվտանգության կանոնների պահպանմանը միտված իրազեկման աշխատանքների ակտիվացումը։

Հանդիպման ընթացքում Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Դավիթ Հովհաննիսյանին՝ համայնքին հրշեջ մեքենա տրամադրելու և հրդեհային անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելու համար։

Համագործակցությունն ու համատեղ աշխատանքը կարևոր նշանակություն ունեն համայնքի բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել