Դիտումների քանակը` 41
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Հարժիս բնակավայրի մշակույթի տան շենքում, ուրբաթ՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա «Սյունյաց Հայ Ազատագրական պայքարի» թանգարանի բացման արարողությունը։
Այս թանգարանը այցելուններին առիթ կտա ծանոթանալ Սյունիքի առանցքային դերին Հայոց պետականության վերականգնման գործում, ինչպես նաեւ Հայ ազգի զարթոնքի տարբեր գործողություններին դարերի ընթացքում։ Թանգարանում լինելու են 5 լեզուներ` Հայերեն, Ֆրասներեն, Անգլերեն, Ռուսերեն, Պարսկերեն։ Սա կլինի նմանօրինակ առաջին թանգարանը Սյունիքում։
Ծրագիրը հովանավորել է ՍՈՍ Արեւելքի Քրիստոնյաներ կազմակերպությունը։