ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Դրոնի օպերատորներ, հարգելի կոլեգաներ, Տաթևի վանքի շուրջը դրոնով նկարահանումներ իրականացնելուց, եղեք շատ զգույշ։
Վանքի արևմտյան կողմում, վանքից մոտ 100 մետր հեռավորության վրա, գետնից 45 մետր բարձրության վրա, անցնում են՝ (տասնյակ հազարավոր վոլտ՝ ԳԵՐԲԱՐՁՐ լարմամբ էլեկտրալարեր։
Ձեր դրոնը վթարելու, կորցնելու համար, պարտադիր չէ որ բախվեք այդ լարերին, բավական է անգամ մոտենալը, արանքով անցնելը։
Նման բաաարձր լարում ունեցող լարերի շուրջն ու միջև կա հզոր էլեկտրամագնիսական դաշը, որը ՏԵՂՈՒՄ ընդունակ է խափանել ձեր դրոնի աշխատանքը, հոսանքազրկել ու արդյունքում դրոնը քարի կտորի պես գցել գցել ցած։
Նման դաժան կերպով էլեկտրոնիկայի խափանման՝ (ESC glitch)-ի համար․ պարտադիր չէ մարտկոցը ֆիզիկապես հոսանքազրկվի, ուժեղ ինդուկցիոն հոսանքները ընդունակ են կարճ միացում առաջացնել դրոնի մայր տախտակի կամ շարժիչների կառավարման բլոկի (ESC) մեջ։ Վառվում է պլատան, կամ շարժիչները պարզապես անջատվում են օդում, և դրոնն իսկապես «քարի պես» ֆըսսսս ցած։
Այսօր, հենց նոր մեկը իր Dji Air 3S-ը կորցրեց։
Ու սա առաջին դեպքը չէ….
Հ.Գ.
Այս իրավիճակում, հեռակառավարման վահանակի վրա ոչ մի «error» չի հայտնվում, ոչ մի զգույշացում, ոչ մի փրկելու տարբերակ։ Միայն գրվում է՝ «նյետ էլեկտրիչեստվա» կամ «դրոն նե պոդկլուչեն», ու վերջ։
ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ![]()