Տաթևի համալսարանի դերն ու նշանակությունը հայ ազգային կյանքում․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տաթևի վանական համալիրում գործում էր միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական կենտրոններից մեկը՝ Տաթևի համալսարանը։ Այն հիմնադրվել է 1390 թվականին, արդեն գործող Տաթեւի վարդապետարանի հենքի վրա, որը հիմնադրվել է 10֊րդ դարում։

Գրիգոր Տաթևացին (1346–1409), ով համալսարանի ամենանշանավոր դեմքերից էր, իր «Գիրք հարցմանց»-ում համակարգեց ոչ միայն աստվածաբանական գիտելիքներ, այլև ձևակերպեց գաղափարներ, որոնք ուղղված էին Հայոց եկեղեցու ինքնուրույնության պահպանմանը։
Նա հատուկ շեշտում էր, որ Հայոց եկեղեցին պետք է լինի անկախ և չպետք է ենթարկվի ո՛չ Հռոմի, ո՛չ Բյուզանդիայի, ո՛չ էլ այլ եկեղեցիների ազդեցությանը։

Տաթևի համալսարանում ձևավորված մտավոր միջավայրը պաշտպանեց հայկական դավանաբանական առանձնահատկությունները՝ դառնալով հայոց ինքնության պահպանման կարևոր գործոն։

Այս գաղափարները հետագայում հիմք դարձան ազգային-եկեղեցական շարժումների, մասնավորապես՝ այն պայքարի, որը XV–XVII դարերում ուղղված էր այլազգի տիրապետությունների ազդեցության դեմ։

Տաթևի համալսարանը, իր ուսուցիչների և նրանց աշակերտների միջոցով, փոխանցեց այդ գաղափարական գիծը։

Միևնույն ժամանակ համալսարանը մեծապես նպաստեց ազգային լեզվի և մշակույթի պահպանմանը․ այստեղ ստեղծվում էին հայերեն մեկնություններ, հայերենով դասավանդվում էին փիլիսոփայություն, տրամաբանություն, աստղագիտություն։
Այստեղ մասնավորապես դասավանդվել են․

✅Թարգմանչական արվեստ,
✅Գրականություն և փիլիսոփայություն,
✅Աստղագիտություն ու մաթեմատիկա,
✅Իրավագիտություն և երաժշտություն,
✅Ճարտարապետություն և մանրանկարչություն։

Լուսանկարն արել եմ «Մատենադարանում»։ Այս 1449թ․-ի ձեռագրում պատկերաված է Գրիգոր Տաթեւացին։
Ինձ հատկապես գրավեց նրա թիկունքում գտնվող շենքերը, որոնք փաստացի այդ համալսարանի շենքերն են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել