Տաթեւացի ֆոտոլրագրողը խնդրում է օգնել իրեն գնել ժամանակակից դրոն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի ընկերներ, բարեկամներ, հետևորդներ…⚡️
Հոկտեմբերի 30-ին իմ ծննդյան օրն է, այդ օրը ես կդառնամ 33 տարեկան։ Այս թիվը զուտ տարիների քանակ չէ, դրանք ապրած կյանքի մի փուլ է որը նվիրել եմ իմ բնակավայրին, իմ երկրին, իմ Հայաստանին՝ լուսանկարելով, ստեղծագործելով, ստեղծելով, գրելով, պատմելով, ցույց տալով մեր երկրի, հոգու, հողի ու այդ ողի վրա ապրող շնչավոր կամ անշունչ գեղեցկությունը։
Ես միշտ փորձել եմ իմ գործով պահել ու տարածել այն, ինչով հպարտ եմ՝ մեր բնությամբ, մեր մարդկանցով, մեր վանք-տաճարներով, մեր պատմությունները։
Այս տարի ծննդյանս օրը որոշել եմ չստանալ նվերներ ինձ համար, այլ ստանալ մի մեծ նվեր՝ մեր բոլորիս համար։
Ես ուզում եմ ձեռք բերել պրոֆեսիոնալ դրոն DJI Mavic 4 Pro, որի միջոցով կկարողանամ իմ Սյունիքը և Հայաստանը ներկայացնել նոր տեսանկյունից՝ ավելի բարձրից, ավելի ամբողջական, ավելի խոր։
Այս պահինես չեմ կարող ինձ թույլ տալ գնել այն, բայց հավատում եմ վստահ եմ, որ մենք՝ բոլորս միասին, կարող ենք դա իրականացնել։
Եթե իմ լուսանկարները, տեսանյութերը, ստեղծագործությունները կամ պարզապես այն, ինչ ես անում եմ՝ երբևէ ձեզ հուզել, ոգեշնչել կամ հպարտացրել են, ապա այս անգամ ձեր շնորհավորանքը կարող է լինել մասնակցությունը այս նպատակի իրագործմանը։
Սա պարզապես ցանկություն չէ: Սա շարունակություն է մի մեծ առաքելության, որի նպատակն է մեր հայրենի հողի պատկերը՝ մեր լեռների փոշին, մեր գետերի հոսքը, մեր եկեղեցիների լռությունը, հասցնել աշխարհին։
Ես չեմ խնդրում նվեր.
ես հրավիրում եմ ձեզ մասնակցելու մեր Հայաստանի նոր տեսանելիքի ստեղծմանը՝ այն բարձրությունից, որտեղից երևում է մեր ազգի ուժը, գեղեցկությունն ու անսպառ ոգին։ Սա մեր հայրենիքի պատմությունն է, որը պիտի մենք պատմենք՝ միասին։
Ամեն փոքր աջակցություն՝ նույնիսկ մեկ բաժակ սուրճի արժեքով, ինձ համար մեծագույն շնորհավորանք կլինի։
Բոլորիդ հետ միասին ուզում եմ կյանքի կոչել այն գործը, որի նպատակը մեկն է՝
մեր երկրի գեղեցկությունը հասցնել աշխարհին։
Եկեք միասին այդ գեղեցկությունը բարձրանենք նոր մակարդակի:
👉 Եթե ուզում եք միանալ, Ձեր աջակցությունը կարող եք փոխանցել հետևյալ եղանակներով՝
Acba Bank (քարտ) → 4355 0539 2634 1159
Acba Bank (բանկային հաշվեհամար) → 220261779734000
Fast Bank (բանկային հաշվեհամար) → 2620076062011001
Էլեկտրոնային դրամապանակներ.
Idram → ID 286477952 | ☎️ 093-769-669
Telcell Wallet → ID 48271743 | ☎️ 093-769-669

Fast Shift → ID 876304031 | ☎️ 093-769-669

Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգեր.
MoneyGram | RIA | Unistream | Contact | IntelExpress | Zolotaya Korona
📍Ռուսաստանից առավել հարմար են → Telcell Wallet, Zolotaya Korona, Unistream, Contact
📍Եվրոպայից կամ ԱՄՆ-ից՝ → Western Union, MoneyGram, RIA, Wise/Revolut
Ցանկացած հարցի դեպքում, թե փոխանցումների հետ կապվածթե այլնի, կարող եք գրել անձնական նամակով: DJI Mavic 4 Pro մոդելի արժեքը: 1,500,000 դրամ ≈ 3,900 $ (ԱՄՆ դոլար) Եկեք իրագործենք սա միասին։ 📅 Եկեք մեկ շաբաթ հետո, Հոկտեմբերի 30-ին, իմ ծննդյան օրը, ուղիղ եթերով միասին գնանք այս նվերը գնելու։ Թարմացումների, կարգավիճակի, հավաքվածի ու մնացորդի մասին, պարբերաբար կկիսվեմ այս հրապարակման մեկնաբանություններ բաժնում ❤️:
Շնորհակալ եմ բոլորիցդ՝ ոչ միայն այս նախաձեռնությանը մասնակցելու համար, այլ նաև այն ամենի, ինչը տարիներ շարունակ ինձ ուժ է տվել՝ շարունակելու ստեղծել ու արարել:
❤️ Սիրով՝ Նավասարդ Խաչատրյան
@подписчики @актуальное

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել