Վիրավոր երեխաներ, կորսված ապագա․ տեղահանվածների հանդեպ ատելության ֆոնին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԱՄՆ-ից ընկերս հատուկ թռել-եկել էր, որ մի բանով օգտակար լինի ցեղասպանությունից մազապուրծ եղած և էթնիկական զտման ենթարկված մեր քույրերին և եղբայրներին։ Գորիսում մարդկանց օգնելուց տեղեկացել էր, որ մի ընտանիք Հակարի կամուրջն անցնելուց հետո վթարի էր ենթարկվել։ Ավտոբուսի հարբած վարորդը բառիս բուն իմաստով տառանի էր ենթարկել ժիգուբում մի կերպ խծկված ու Հայաստան հասած խեղճ ընտանիքին։ Մեծ դժվարությամբ, մեկ օր հետո կարողացանք գտնել ընտանիքի անվնաս մնացած անդամներից հորը՝ 45 ամյա մի գրուղացի տղա էր։ Երևանի Ծերեթելու մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի դռան դիմաց շվարած նստած էր։ Մոտեցանք, հարցրեցինք ինչպես է, անքնությունից մշուշված աչքերով նայեց իր որպիսությունը հարցնող անծանոթներին։ Տպավորություն էր, որ մարդը զարմացած է ու չի հավատում, որ ինչ որ մեկի պետքն է, թե ինքը ոնց է։ Ստիպված էինք առխնց պատասխան ստանալու, բացատրել, որ մի կնոջից (իր բարեկամ) տեղեկացել ենք դժբախտ պատահարի մասին ու եկել ենք տեսնենք ինչով կարող ենք օգնել։ Մարդը դեռ չհավատալով իր լսածին ու տեսածին ուսերը թոթովեց, թե բա ինչո՞ վ պետք է օգնեք։ Հարցրեցինք և տեղեկացանք որ երեք վիրավորներեխաներին երեք տարբեր հիվանդանոց են տեղափոխել , իսկ վիրավոր հղի կնոջը մեկ այլ հիվանդանոց ուր ստիպված են եղել իր չծնված 8 ամսեկան երեխային, վթարի հետևանքով արդեն մահացած, կեսարյան եղանակով հեռացնել։ Նայում էի էդ մարդու աչքերին, ու բացի մոխրագույն չոր մշուշից ոչինչ չէի գտնում։ Ցավի մի աստիճան կա, երբ մարդու մոտ բոլոր էմոցիաներն ու ողջ ներվային համակարգը ուղղակի մեռնում է։ Կարճ կապեմ՝ որոշեց ընկերս գումարով օգնել, որ գոնե ամենաանհրաժեշտ կարիքները հոգա, մինչև տեսնենք ինչ կլինի։ Կտրիւկ ու շատ կոպիտ հրաժարվեց «Ինձ փող պետք չի, փողն հի՞նչ եմ անելու» Մոտ կես ժամ համոզում էինք, որ չնեղանա ու ընդունի էդ գումարը՝ առնվազն դեղորայքի և գոնե ժամանակավոր կացարան ձեռք բերելու համար։ «Ախր ու՞ ր գնամ, ի՞ նչ անեմ, ոչ մարդ եմ գիդում, ոչ էլ հականում եմ ինչ ու ոնց անիմ…» Եվ իրոք, իրենց միակ «կացարանը» հին ժիգուլին էլ չկա, 4 վիրավոր չորս տարբեր հիվանդանոցներում, անհայտ ապագա, անելանելի դրություն…

Հիմա, որ լսում եմ բռնի տեղահանված մեր հարազատների հասցեին այդ ատելության և ձեռ առնող դրսևորումները, էդ մարդու աչքերն են աչքիս առաջ գալիս, ու մոտս «կենդանական» անհագ ցանկություն է առաջանում այդ ասողի «կոկորդը կռծել ու արյունը խմել » ։ Փառք Աստծո, որ ես հայ եմ ու հաստատ արյուն խմելը մեր մենյու մեջ չի մտնում, բայց դե Աստծո պատժից ոչ մեկ չի փախչի և արդեն տեսնում եմ թե ոնց են վերը նշածները զոմբիաբար իրենց ցանկացխծ «ընկնողին» վրա տալիս ու կոկորդը կռծում՝ արյունը խմում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել