Վերիշենում կարդիականացվեն ջրային ենթակառուցվածքներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Վերիշենում կարդիականացվեն ջրային ենթակառուցվածքներ

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում, Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, մեկնարկել է ջրային ենթակառուցվածքների արդիականացման կարևոր ծրագիր։

Այն հանդիսանում է Գորիս-Խոզնավար ճանապարհահատվածի հիմնանորոգման ավելի լայնածավալ նախագծի բաղկացուցիչ մասը։

Ծրագրի շրջանակներում Վերիշենով անցնող ճանապարհահատվածի տակ կկառուցվի ջրահեռացման և ջրամատակարարման ամբողջովին նոր համակարգ, որի համար արդեն իսկ տրամադրվել են անհրաժեշտ դիտահորերը։

Նոր համակարգերի կառուցումը զգալիորեն կբարելավի բնակավայրի կոմունալ պայմանները՝ ապահովելով ջրահեռացման արդյունավետություն և ջրամատակարարման հուսալիություն բնակիչների համար։

Այս ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14,544,000 ՀՀ դրամ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել