Դիտումների քանակը` 74
Վերիշենի մանկական զարգացման կենտրոնն է՝ վերանորոգված և կահավորված:Այն խոստանում է դառնալ փոքրիկների ամենասիրելի վայրերից մեկը։ Կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել Գորիսի համայնքապետարանի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ համագործակցությամբ։ Վերանորոգված և գեղեցիկ կահավորված տարածքն իսկույն գրավում է երեխաների ուշադրությունը իր պայծառ գույներով ։ Բազմաթիվ խաղալիքներն ու մանկական կահույքն ստեղծում են հարմարավետ ու ջերմ մթնոլորտ: Կենտրոնը հագեցած է բազմաբնույթ զարգացնող նյութերով ու սարքավորումներով, որոնք նպաստում են նրանց ֆիզիկական, մտավոր և սոցիալական հմտությունների զարգացմանը։ Մանկական կենտրոնը ոչ միայն խաղի ու զվարճանքի վայր է, այլև կրթության հենակետ։




