Վարձքներդ կատար, տղերք ջան․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Էսօր ներկա էի Մեծ Հայք/Mets Hayq Dance Studio պարային դպրոցի համերգին, որը նվիրված է համույթի հիմնադրման 5 ամյակին։

Եթե հետ ենք նայում, Համլետ Իսախանյան ֊ը դպրոցը սկսել է 2021թ․-ին, այն ժամանակ, երբ 44 օրյայից հետո եղան ընտանիքներ, ովքեր ինչ֊ինչ պատճառներով լքեցին Գորիսը, Սյունիքը։

Մենք երբեմն հարցնում ենք, այդ ինչ հրաշքով է, որ այսքան արհավիրքներից հետո էլ մեր ազգը կենսունակ է, կա ու գոյատեւում է։
Ես ասում եմ հենց Համլետի նման մարդիկ են գաղտնիքը, ովքեր մեծ նվիրումով, պայքարով, մաքառումով արժեք են ստեղծում եւ ապացուցում, որ մենք կանք, կլինենք եւ կլինի Մեծ Հայքը։

Այսօր արդեն հարյուրից ավել երիտասարդներ, տարբեր տարիքի երեխաներ բեմում ապացուցեցին, որ Գորիսը դառնում է ժողովրդական պարարվեստի յուրօրինակ կենտրոններից մեկը։

Սա շատ կարևոր նախադեպ է եւ կարելի է ասել ապացուցված իրականություն։

Եվ կարևորում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Vahe Melkumyan-ին, ում շնորհիվ պարարվեստը Գորիսում կյանք առավ, զարգացավ, ծլեց, ծաղկեց եւ ահա մենք տեսնում ենք արդյունքները։

Վարձքներդ կատար, տղերք ջան։

Ձեր ապրածը թող լինի բոլորին օրինակ, թե ինչպես կարելի է փոխել իրականությունը, երբ կա դրա ցանկությունը։

Շնորհավորում եմ ընկեր Համիկ, մաղթում եմ ձեզ նորանոր բեմեր, նորանոր հաջողությունները, հաղթանակներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել