Վարդանանց ոգին՝ հայի անմահության խորհրդանիշ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երեկ հայ ժողովրդի անմար հերոսական ոգու, հավատի և ինքնության խորհրդանշական օրն է՝ Սուրբ Վարդանանց տոնը։ Վերջիվերջո, հայը հայ է այնքանով, որքանով գիտակցաբար և ենթագիտակցաբար առնչվում է իր ժողովրդի մեծերին ու ամենասիրելի հերոսներին, որքանով նույնացնում է ինքն իրեն նրանց կերպարների հետ։ Նրանց մեջ է ՀԱՅԸ փնտրում և գտնում իր գոյության արդարացումը, անցյալի գոյապայքարներում է տեսնում իր ներկայի առաքելությունն ու ապագայի տեսլականը։

ՀԱՅԻ ինքնությունը ձևավորվում է ոչ միայն լեզվով, հայրենի հողով ու հավատով, այլև այն հոգևոր ու բարոյագաղափարական կապերով, որոնք նրան անխզելիորեն միացնում են իր նահատակներին ու դյուցազուններին՝ ԻՐ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ։ Վարդանանց ոգին նրա համար պարզապես հիշողություն ու պատմություն չէ, այլ գործելու կռվան, հավերժության ուղենիշ։

ՀԱՅԸ ձգտում է անմահության, և հենց դրա համար էլ նրա համար միշտ պաշտելի են լինելու սպարապետ Վարդան Մամիկոնյանն ու նրա հետ Ավարայրի դաշտում անմահացած 1036 հայ ռազմիկները։

Հ.գ. Մեկնաբանությունների դաշտում զետեղում եմ 449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի մասին իմ գիտական հետազոտություններից մի քանիսը, այդ թվում՝ ռուսերեն հիմնարար մենագրությունը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչների համար 2024 թ. պատրաստած ուսումնամեթոդական ուղեցույցն ու նրան կից դիդակտիկ նյութերը (քարտեզներ, սխեմաներ)։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել