Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը, ասացին 32-մայա կալանավորը արյուն է փսխում` արդեն երկու օր շարունակ, բուժօգնություն ցուցաբերել են իհարկե` ՔԿՀ-ում ուշադիր են , բայց… նրա հերթական նիստը
, բայց այսքանից հետո նա համառորեն չի դադարեցնում դատախազությանն ուղղված իր բողոքի արտահայտման այս ծանր ձեւը։
ՔԿՀ-ում հոգեւորականներ չկան,Եկեղեցու դեմ արշավի կոնտեքստում քահանաները հունվարին վտարվեցին բոլոր բանտերից` նորանշանակ տնօրեն տիկնոջ հրամանով։
Ու ցավոք այնտեղ չկա հիմա մեկը ով կզրուցի կալանավորի հետ ու կհամոզի նրան դադարեցնել կյանքի ու առողջության համար խիստ վտանգավոր հացադուլը։
Մինչդեռ տանը Աշոտին սպասում են 3 անչափահաս երեխաներն ու կինը, քույրը` որին նույն քրգործով տուժած են ճանաչել։
Ի դեպ, Աշոտի կինը ի։վիճակի չէ աշխատել եւ հոգալ աուտիզմով հիվանդ երեխայի սոցիալական խնդիրնեը ու մյուսներինը։
Ընդգծենք, ասօր 36-րդ օրն է , ինչ Աշոտ Բադալյանը Նուբարաշենի կալանավայրում հացադուլով իր բողոքն է արտահայտում անցած տարի սեպտեմբերին իր եւ քրոջ որդու հետ կատարված միջադեպից հետո իրեն առաջադրված մեղադրանքինդեմ։
Իսկ իմ հանրայնացնելուց հետո, երբ հացադուլի
28-րդ օրը սկսեցի գրել Աշոտի մասին, ընդդիմադիր պատգամավորներից զանգեր ստացա, Աշոտին այցելեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, Արդարադատության նախարարի տեղակալը , ՄԻՊ-ից, որ մինչ այդ լուռ էին 28 օր շարունակ, եւ այսօր իմացա Ուժեղ Հայստանից Լիաննա Մանուկյանանունով պատգամավոր-իրավաբանն է այցելելու նրան։