Իմ անչափ սիրելի համայնքցիներ, ես իմ ողջ գիտակցական կյանքով եմ ապացուցել որքան եմ սիրում Ձեզ և ինչքան բան եմ արել հազարամյակների պատմություն ունեցող իմ հայրենի եզերքի պատմությունն ու արժեքները համայն հայությանը հասանելի դարձնելու համար։Ինձ իրավունք եմ համարում դիմել մի խնդրանքով և հորդորով եթե արժանի համարեք իհարկե։։Սիրելիներս ժողովրդավարության բաստիոն հռչակաց երկրում վայել չէ վառած յուղ նետել նախընտրական պաստառների վրա, այն դեպքում երբ դրանք վերաբերվում են ձեր համայնքում վաստակ ունեցող մարդկանց ։ Սիրելիներս պատրաստ եմ որպես խոնարհ ծառա ձեզ մի ծառայություն մատուցելու որպես հարազատի։։ Խնդրում եմ հանձնակատար անմեղսունակ իմ եղբայրներին և հանձարարողներին հերթագրվել և ես ձեզ համար մի դասընթաց կկազմակերպեմ այն հույսով որ կհաղթահարեք անգամ մանկապարտեզի ավագ խմբի երեխային ոչ վայել գիտակցությունը և արժեհամակարգը։ Մի քիչ աճել է պետք։ Հինգհազարամյա պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթությանը Նարեացի, Գրիգոր Տաթևացի, Թումանյան, Վիկտոր Համբարձումյան տված ժողովրդի զավակներին։
Ձեզ շատ սիրող, ձեր տգիտության ու անդաստիարակություան համար մղկտացող և ամոթից գետինը մտնող ՝ Ռաֆիկ Հակոբյան …
Ողբ հայրենասերի..