Ս.Խանզադյանի անվան դպրոցի թիմը բասկետբոլի Գորիսի չեմպիոն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🏀 Ավարտվեց Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի կողմից կազմակերպած “դպրոցականների բասկետբոլի լիգա” մրցաշարի համայնքային փուլը։

Մրցաշարին մասնակցում էին Գորիս, Տեղ և Տաթև համայնքների հանրակրթական դպրոցների թիմերը։ Մրցաշարը ընթանում էր 2 տարիքային խմբով` 5-ից 6-րդ դասարանցիների և 7-ից 9-րդ դասարանցիների միջև։ Մրցաշարին մասնակցեցին 28 թիմեր։

Մրցաշարն անցավ բավականին դիտարժան և լարված պայքարում։

5-ից 6-րդ դասարանների խմբում

🥇Առաջին տեղը գրավեց Գորիսի Ս.Խանզադյանի անվան հիմնական դպրոցի թիմը

🥉Երկրորդ տեղը զբաղեցրեց Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը

🥉Երրորդը` Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի և Գորիսի Յու.Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմերը։

7-ից 9-րդ դասարանների խմբում

🥇Առաջին տեղը գրավեց Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը

🥈Երկրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի Ս.Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի թիմը

🥉 Երրորդը` Գորիսի Յու.Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը

🏀 Հաղթող թիմերը իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել