Սրտի ինֆարկտով պացիենտի փրկության հերոսական պատմություն Սիսիան–Գորիս ճանապարհին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոն էր դիմել 59-ամյա տղամարդ`կրծքավանդակի սաստիկ ցավերով։Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր սրտամկանի ST էլևացիայով սուր ինֆարկտ։

Չնայած Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի եղանակային պայմանները ծայրահեղ ծանր էին(սաստիկ բուք,մերկասառույց,գրեթե զրոյական տեսանելիություն)որոշում էր կայացվել տեղափոխել պացիենտին Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն’ հաշվի առնելով անհապաղ մասնագիտացված օգնության անհրաժեշտությունը։

Վարորդ`Ստեփան Ստեփանյանը,բուժքույր`Հերմինե Ավանեսյանը,և ես` որպես ուղեկցող սրտաբան շտապ օգնության բրիգադի կազմում իրականացրինք պացիենտի տեղափոխումը։

Ես ուզում եմ հատուկ ընդգծել վարորդի և բուժքրոջ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը,սառնասրտությունն ու նվիրվածությունը։ Այդ ծանր պայմաններում նրանք ապահովել են ոչ միայն պացիենտի անվտանգ տեղափոխությունը,այլև ժամանակին և արդյունավետ առաջին բուժօգնության ցուցաբերումը։

P.s.

Իսկ հետադարձ ճանապարհին արդեն մենք էինք, որ օգնության կարիք ունեցանք 😊 ԱԻՆ-ի աջակցությամբ կարողացանք դուրս գալ ձնաբքից` ևս մեկ անգամ համոզվելով, որ երբեմն նույնիսկ շտապ օգնությանը շտապ օգնություն է պետք։

Սա այն դեպքերից է, երբ «նվիրյալ» բառը դառնում է իրական բովանդակություն

Խոնարհում և խորին շնորհակալություն մեր բուժաշխատողներին և փրկարարներին։

Թարմացում…..

Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոնում կատարվել է անհետաձգելի ստենտավորում։Պացիենտի վիճակը այժմ կայուն է։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ստենտավորումն իրականացրած ինտերվենցիոն սրտաբան Ռուբեն Բենգլյանին,ռեանիմացիայի սրտաբան Արթուր Գրիգորյանին` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի համար։

Ինչպես տեսնում եք

առաջին նկարում սրտի անոթը ամբողջությամբ փակված է,

երկրորդում ներկայացված է անոթի բացման գործընթացը։

Երրորդ նկարում արդեն ստենտավորումից հետո անոթը լիարժեք բաց է, և արյան հոսքը վերականգնված է։

Այս նկարներըը փաստում են, թե որքան վճռորոշ է ճիշտ և ժամանակին միջամտությունը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում։

#Սիսիանի_բժշկական_կենտրոն

#Շտապօգնություն

#Նվիրյալները

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել