Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր տեսաբանն ու ճարտարապետը, իր «Ռազմավարական խորք»(Strategic deept կամ թուրքերեն` Stratejik derinlik) աշխատության մեջ, որպես Թուրքիայի «մերձավոր արտասահման» և ռազմավարական շահերի գոտի առանձնացնում է 4 տարածաշրջան` Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա և Բալկաններ։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիան ունի աննախադեպ ազդեցություն, Մերձավոր Արևելքում` Սիրիայի միջոցով ձևավորում է ազդեցության ռազմավարական հենակետ, և հիմա աչքովս ընկավ նորություն, որ «Ստամբուլում տեղի է ունեցել Բալկանյան խաղաղության հարթակի երկրորդ նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ հարթակը ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը ուժեղացնում է տարածաշրջանային պատասխանատվությունը, խորացնում է բալկանյան երկրների միջև երկխոսությունը և նպաստում է համագործակցության կոնկրետ ուղղությունների ձևավորմանը»։
Այսպիսով` Թուրքիան իր հայացքը ուղղում է դեպի Բալկաններ դրա բոլոր հետևանքներով…