Սվարանցի դպրոցի ուսուցիչները՝ իրենց սաների կողքին նաև հիվանդանոցում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

#մերոնք_ի շարքից

Եկեք մի հրաշալի բան պատմեմ…

Սյունիքի մարզում մի շատ շքեղ գյուղ կա, Սվարանցը` և այստեղի գյուղական դպրոցում մի շատ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որն արժանի է ոչ միայն ուշադրության, այլև գնահատանքի։

Անցած տարի գյուղի դպրոցի աշակերտներից մեկը հիվանդացել էր, և քանի որ ընտանեկան հանգամանքների պատճառով մայրը երեխայի կողքին չէր, ուսուցիչները՝ տնօրեն Ashkhen Abrahamyan ֊ի գլխավորությամբ, կազմակերպել էին նրա տեղափոխումը հիվանդանոց և այդ օրերի խնամքն իրենց վրա վերցրել։

Ու գիտե՞ք՝ այս պատմության առանցքային միտքը ո՞րն է։

Այն, որ այդ հոգատարությունը չավարտվեց այդ դեպքով։

Այն շարունակվեց և կարծես դարձավ Սվարանցի դպրոցի բարի ավանդույթը։

Այսօր էլ, երբ աշակերտներից որևէ մեկն առողջական խնդիր է ունենում և հիվանդանոցային բուժման կարիք է զգում, ուսուցիչները տնօրենի հետ հավաքվում են, ամեն մեկն իր վրա մի պարտավորություն է վերցնում ու հոգ են տանում այդ երեխայի մասին։

Մի քանի օր առաջ նորից նմանատիպ դեպքի ականատես եղանք։

Դպրոցի սաներից մեկը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց Գորիսի ԲԿ, որտեղ հավաքվել ու երեխայի առողջական խնդիրների մասին մանրամասներ էին ներկայացնում գիտե՞ք՝ ովքեր…

Սվարանցի դպրոցի ուսուցիչները։

Գորիսի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Սոնա Անտոնյանն ու սոնոգրաֆիստ բժիշկ Լիլիթ Մարությանը իրենց հերթին ամեն ինչ արեցին բալիկի հիվանդության հայտնաբերման ու շուտափույթ ապաքինման համար։ Բայց երբ ուսուցիչներն ու բժիշկները միավորվում են նույն նպատակի շուրջ, և նրանց մասնագիտական աշխատանքին միանում է նաև մարդկային ջերմ վերաբերմունքը, ապաքինման գործընթացն ավելի հեշտ ու թեթև է անցնում։

Ապրե՛ն Աշխեն Աբրահամյանն ու Սվարանցի դպրոցի ամբողջ ուսուցչական կոլեկտիվը՝ իրենց սրտացավության, նվիրվածության ու մեծ մարդկայնության համար։

Դե, Գորիսի ԲԿ-ի բժիշկների պրոֆեսիոնալիզմի մասին համեստորեն լռեմ, թող ուրիշները դրա մասին բարձրաձայնեն։

Ի վերջո, երեխաները դպրոցում սովորում են ոչ միայն տառերն ու թվերը, այլև կյանքի ամենակարևոր դասերը, որոնք դասավանդում են այս էսպիսի մանկավարժները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել