Դարձյալ մեկ կարևոր աշխատանք միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում (համահեղինակներ՝ Ինգա Մարգարյան, Lusine Nersisyan)։
Լույս է տեսել “Words of Indo-European Origin of the Thematic Group “Body Parts, Bodily Actions and Conditions” in the Dialect Area of Syunik-Artsakh of Armenian” (ներբեռնել՝ https://revistes.ub.edu/…/dial…/article/view/56712/48066) հոդվածը Բարսելոնայի համալսարանի Dialectologia (https://revistes.ub.edu/…/dialectologia/article/view/56712) հանդեսում։
Աշխատանքում վերլուծվել են մարմնի մասերին, մարմնական գործողություններին վերաբերող հնդեվրոպական ծագում ունեցող բառերը։
Ապացուցվում է, որ Սյունիք-Արցախի բարբառային տարածքը շուրջ 5000 տարի (գուցե և ավելի) պահպանել է նախահայերենի և հնդեվրոպական լեզվական ժառանգության կարևոր շերտեր՝ ներառյալ բառապաշարային, հնչյունաբանական և քերականական առանձնահատկությունները։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ Սյունիք–Արցախի բարբառները այսօր գտնվում են լուրջ վտանգի տակ պատերազմների, տեղահանության, արտաքին այլ ազդեցությունների հետևանքով, ուստի դրանց փաստագրումն ու ուսումնասիրությունը ոչ միայն գիտական, այլև մշակութային ժառանգության պահպանման հրատապ խնդիր են։