Սյունիքում մեկնարկում են անվճար վեբ ծրագրավորման և եռաչափ մոդելավորման դասընթացներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը` La Guilde ֆրանսիական կազմակերպութjան հետ համագործակցության շրջանակում և Կապանի HD Solutions կազմակերպության հետ համատեղ՝ հոկտեմբեր ամսից մեկնարկում է Վեբ ծրագրավորման Java Script լեզվի և Եռաչափ մոդելավորման/Solidworks ծրագրի անվճար դասընթացներ՝ Սյունիքի մարզում բնակվող երիտասարդների համար։ Դասընթացները լավ հնարավորություն կտան Սյունիքի մարզի երիտասարդներին ձեռք բերել նոր մասնագիտություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտության ոլորտում։ Դասընթացներն անվճար են, տևողությունը չորս ամիս է։ Դասընթացները կընթանան հիբրիդային եղանակով, այսինքն՝ առցանց և լսարանային։ Լսարանային դասընթացները կիրականացվեն Կապանում գտնվող HD Solutions կազմակերպության գրասենյակի լսարանում։ Դասընթացներին կարող են մասնակցել 16 տարին լրացած և դրանից բարձր տարիքային խմբի բոլոր հետաքրքրված անձինք։ Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 14, 2025թ: Հարցերի դեպքում կարող եք զանգել (+374) 93398963:

Դասընթացին մասնակցելու համար դիմել հետևյալ Google հղումով՝

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել