Սյունիքում օգոստոսյան խորհրդակցությամբ տրվեց նոր՝ 2026-2027 ուստարվա մեկնարկը։
Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում։
Խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո-2026»-ը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շրջել են ներկայացված տաղավարներով։
Էքսպոյի շրջանակում ներկայացվել են Սյունիքի դպրոցների իրականացրած լավագույն նախաձեռնություններն ու հաջողված փորձը՝ «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն» և «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» ուղղություններով։
Մենք՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան հ1 միջնակարգ դպրոցը, Լորի միջնակարգ դպրոցը, Կոտայքի մարզի Եղվարդի հ 1 ավագ դպրոցը, ներկայացրինք մեր
միջհամայնքային, միջմարզային համագործակցային նախագծային աշխատանքը՝ «Ակսել Բակունց. մարդը և գրողը ճակատագրի խաչմերուկներում» թեմայով: