Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
Սյունիքի մարզի 21 բնակավայրերի 24 գրադարաններ այսուհետ հնարավորություն ունեն իրենց ավանդական գործունեությանը զուգահեռ ստանձնել նաև ինտերնետ հասանելիության և թվային հմտությունների զարգացման կենտրոնների գործառույթ
Սա նախորդ տարի հոկտեմբերի 11-ին Գորիսում մեկնարկած «Գրադարանների թվային զարգացում և ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» մեկամյա ծրագրի արդյունքն է։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, նախաձեռնելով ծրագիրը, որպես կարևոր բաղադրիչ դիտարկել է տեխնիկական միջոցների տրամադրումը։
Գրադարանները համալրվել են
համակարգիչներով,
Wi-Fi սարքերով,
վեցից մեկ տարով ինտերնետ հասանելիությամբ։
Միաժամանակ ներդրվել է գրադարանների թվային կառավարման համակարգ, իսկ աշխատակիցների համար կազմակերպվել են համապատասխան առկա և առցանց դասընթացներ։