Սիսիանը տեսնես տեր կամ համայնքի ղեկավար ունի՞. Արև Աբելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիսիանը տեսնես տեր կամ համայնքի ղեկավար ունի՞…

Առաքելյան ազգանունով մեկը, ով հատուկ թղթի առաքիչից հասել է համայնքի ղեկավարի պաշտոնին, չի բարեհաճում մի անգամ գյուղեր մտնի, տեսնի մարդիկ ոնց են ապրում, իր «գեղեցիկ հարթեցրած» գյուղամիջյան ճանապարհներով ոնց են շրջում, էն որ ամեն քայլափոխի աղբամաններ է «դրել» ոնց է կարողանում աղբահանություն «իրականացնել»։ Տեսնի մարդիկ խմելու ջուր ունե՞ն, կամ կարողանու՞մ են եղածը խմել։ Մնացածի մասին էլ չասեմ, քանի որ իր հիմնական գործառույթներրը էստեղից է սկսվում։

Դե էսքանից հետո մարդը ժամանակ էլ չունի հեռախոսազանգերի պատասխանի։ Հետո մտածում եմ, կարողա՞ գործ է անում, ես չգիտեմ։

Մտնում եմ համայնքապետարանի պաշտոնական կայք ու տեսնում եմ, այ քեզ բան…

Մարդը մանկապարտեզ է գնացել, ակտիվ ուղերձներ է գրել ավագանու նիստ է անցկացրել, համերգ է արել….

Բա՞ գործ….

Բարի եղեք հեռախոսազանգերիս պատասխանել, որ էս հարթակով չծանոթացնեմ ձեր առաքելություններին պարոն Առաքելյան …

Հլը գոնե պետության միջոցներով Սիսիանում, գործ է արվում, միջգյուղային ճանապարհները բարեկարգվել են, ապրեն միջազգային կառույցները, խմելու և ոռոգման ջրի մասին հոգ են տանում, թե չէ գյուղաբնակների օրը ի՞նչ կլիներ։

Հ.Գ. մի քանի անգամ որոշ։ մարդկանց հարգելով բանավոր փոխանցեցի ասելիքս, բայց ոնց որ տեղ չհասավ…

Հա, Բռնակոթում տեղադրված մի քանի աղբամանը տեսել եմ, աչքս չմտցնեք (ըստ իր էջի)

Ավելացում

Հիմա ուշադրություն

Մի հատ հարցրեք Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր քեռին ո՞նց է հայտնվել։

Կամ օրինակ իրավաբանը ո՞ր հոպարի հարսն է, կամ բաժնի (որքանով գիտեմ քաղաքաշինության) պետի ժ/պ ո՞ր մորքուրի տղան։ Կամ օրինակ ո՞նց է պատահել, որ կրթության մեջ երբևէ աչքի չընկած քենին (կնոջ քույրը) Սիսիանի ՔԿԱԳ֊ն է ղեկավարում։ Այսինքն ամբողջ հարազատությամբ Սիսիան են ղեկավարում ու համայնքապետարանը ընտանեկան բիզնեսի են վերածել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել