Սերբիայի նախագահ Վուչիչը Թուրքիային մեղադրել էր ՄԱԿ կանոնադրության խախտման մեջ.
Նա մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիան Կոսովոյին մատակարարել է մի քանի հազար Skydagger դրոններ, ինչը ՄԱԿ կանոնադրության կոպիտ խախտում է։
«Հիմա արդեն պարզ է, որ Թուրքիան Արևմտյան Բալկաններում կայունություն չի ցանկանում և կրկին երազում էր Օսմանյան կայսրության վերածննդի մասին։
Սերբիան փոքր երկիր է, բայց մենք հասկացանք ուղերձը»,- հայտարարել է Վուչիչը։
Միանգամից երևում է, որ Վուչիչը ևս կարդալ չի սիրում, ինչպես որ կարդալ չեն սիրում Հայաստանի քաղաքական գործիչները։ Դավութօղլուն, գիտականանցնելով թուրքական երազանքները, գրում է, որ Թուրքիայի համար ռազմավարական ամենամեծ նշանակությունն ունեն Ադրբեջանը (Լեռնային Ղարաբաղով) և Ալբանիան (Կոսովոյով): Դավութօղլուն պնդում է, որ մերձավոր տարածաշրջանում Թուրքիան այս երկու խնդիրը պետք է լուծի Բալկաններում և Կովկասում իր ազդեցությունը հաստատելու համար։
Դե Լեռնային Ղարաբաղում Թուրքիան իր խնդիրը լուծեց, հիմա հերթը Կոսովոյինն է և Կիպրոսինը։
Շարունակեք չկարդալ…