Սեղանի թենիսի առաջնություններ նոր մարզադահլիճում
Ս.թ. մարտի 18-ին և 19-ին Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նորաբաց մարզադահլիճում անցկացվեցին
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի և դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլի առաջնությունները։
Մասնակցություն
5–9-րդ դասարանցիներ՝
Մասնակցեցին Գորիսի տարածաշրջանի 12 դպրոցների թիմեր
(յուրաքանչյուր թիմ՝ 2 տղա և 2 աղջիկ)
10–12-րդ դասարանցիներ՝
Մասնակցեցին 11 դպրոցների թիմեր
Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի ուսումնամարզական կենտրոնի սաները հաջող ելույթներով նպաստեցին իրենց դպրոցների թիմերի բարձր արդյունքներին։
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
5–9-րդ դասարանցիներ
1-ին տեղ – Վերիշենի միջն. դպրոց
2-րդ տեղ – Շինուհայրի միջն. դպրոց
3-րդ տեղ – Խնձորեսկի միջն. դպրոց
10–12-րդ դասարանցիներ
1-ին տեղ – Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջն. դպրոց
2-րդ տեղ – Վերիշենի միջն. դպրոց
3-րդ տեղ – Հարժիսի միջն. դպրոց
Հաջորդ փուլ
Մրցանակակիր թիմերը իրավունք ստացան շարունակելու պայքարը մարզային փուլում, որը կկայանա ս.թ. ապրիլի 1–20-ը։
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաղթանակներ և մարզական հաջողություններ