Անիվի հետ խնդիր կար, գնացել էի նորոգելու, տեսա էս մեքենան կանգնած։
Զարմացած հարցրեցի․
֊ Էս Գորիսում նման ծառայություն էլ կա՞, շատ լավ է։
֊ Է՜ ախպեր, կա, բայց զանգող չկա։
֊ Դե, ես օրինակ տեղյակ չէի, ինձ թվում է մարդիկ տեղյակ չեն։
Զրուցակիցս չհամաձայնվեց։ Ըստ իրեն, բոլորը տեղյակ են։
Մի քիչ զրուցեցինք։ Ես նշեցի, որ էս ծառայությունը ոչ միայն ձեր համար է լավ, այլ Գորիսի։ Սա նոր մշակույթ է, որը Գորիսին պակասում է։ Հատկապես, որ ուզում ենք դառնալ զբոսաշրջային քաղաք։
Պարզվեց որ ծառայությունը ոչ միայն վթարների համար է, այլ ֆորդն իր մեջ պարունակում է ամբողջական շարժական վուլկանացման հաստոցներ եւ կարող են մոտենալ, օրինակ, անվադողերը փոխարինել հենց ձեր տան բակում։
֊ Գները նույնն ե՞ն,֊ հետաքրքրվեցի ես։
֊ Հա ախպեր, մինակ կանչը 2000 դրամ է քաղաքում, իսկ քաղաքից դուրս արդեն կմ֊ավ հաշվում ենք։
Դե ասեմ եթե պիտի անիվներս փոխիլի հետի կեամ ծեր մոտ, հետո մի տաքսի նստեմ քինամ իմ գործերավ, հետո նորից հետ կեամ կողքդ, հենա համարյա նույն պանն ա էլի տառնում։ Հավայի էդքան էլ կրում չեմ անիվները։ )))
Խոստացա, որ մի հրապարակում կանեմ էս ծառայության մասին։
Իմացեք մարդիկ, լավ բան է, ու շատ կարեւոր է, որ էս մշակույթը կայանա Գորիսում։