Սարսափելի բան ա մարդկային կորուստը, սարսափելի՜. Նավասարդ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հուղարկավորության էի.

Որ կողմ շրջվում եմ՝ արցունք ա, ճիչ ա, արտաքինից հանգիստ թվացող, բայց ներսում ցավից պայթող սիրտ ա։

Նայում ես ու մտածում՝ «հեռացողն իրո՞ք մեկ հոգի էր»։ Թվում է թե հա։ Բայց չէ…

Մահացողի հետ՝ մահանում են շատ շատերը…

Գուցե ոչ ֆիզիկապես, բայց, մահանում են՝ էն ճչացողները, էն արտասվողները, էն ցավը կոկորդում խեղտողները…, ընտանիքի անդամները, բարեկամները, հարազատները, ընկերները….

Սարսափելի բան ա մարդկային կորուստը, սարսափելի՜։ Դա առավել սարսափելի ա դառնում, երբ այդ կորուստը անժամանակ ա, ու էլ ավելի սարսափելի ա դառնում, երբ կորուստը մտերիմի ա՝ բարեկամի, հարազատի, ընկերոջ, սիրելիի…

Մարդու, ում ճանաչում ես, ում հետ հաց ես կիսել, ասել-խոսել, հումորներ արել ու ծիծաղել։

Ապրեք, ապրեցրեք, սիրեք ու սեր տվեք իրար, շատ-շատ տվեք։

Կյանքում ամեն ինչ սուտ ա՝ տուն, մեքենա, հարստություն, ճոխություն, հաճույքներ…

Սրանք սաղ սուտ բաներ են՝ եկող-գնացող, գին ունեցող, բայց արժեք չունեցող, անարժեք։

Ամենաթանկը կյանքն ա՝ մարդկային կյանքը։ Ծնողի, երեխայի, բարեկամի, ընկերոջ, սիրելիի…

Հանուն նրանց ապրեք ու ապրեցրեք նաև…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել