Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը 30 տարում առաջին անգամ այցելել է Կիեւ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սաուդյան Արաբիայի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից (30 տարի առաջ) հետո առաջին անգամ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Կիեւ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել է տեսանյութ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ նախագահի հանդիպման մասին, որը կայացել է կիրակի օրը։

Զելենսկին ասել է, որ ակնկալում է, որ հանդիպումը «նոր ազդակ կհաղորդի մեր փոխշահավետ երկխոսության հետագա ինտենսիվացմանը»։

Սաուդյան Արաբիան չեզոք դիրք է զբաղեցնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության հարցում։ Անցած տարի նա միջնորդ է հանդիսացել գերիների փոխանակման գործում, որի ընթացքում ազատ են արձակվել երկու ամերիկացի եւ հինգ բրիտանացի։

Ուկրաինայի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «Թելեգրամում» հանդիպումը հաջող է անվանել։

«Ուկրաինան իրական օգնություն կստանա Սաուդյան Արաբիայից,- ասել է նա։- Նախագահի գրասենյակը երկու փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության փաթեթի մասին՝ 100 մլն դոլար որպես հումանիտար օգնություն եւ 300 մլն դոլար՝ որպես նավթամթերքներ»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել