Մինչ Թուրքիան Նյու–Յորքում Թրամփի հետ կնքեց «խաղաղ ատոմի» զարգացման ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, Ռուսաստանն էլ Իրանի հետ ստորագրեց 25 միլիարդ դոլարի համաձայնագիր 4՝ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Հորմոզ» և ռուսական «Ռոսատոմ» ընկերությունների միջև, համաձայն որի՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում կկառուցի երրորդ սերնդի 4 ատոմակայան։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ «Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Բուշերի ատոմային էլեկտրակայանից ավելի մեծ էլեկտրակայանների կառուցման շուրջ»։
Հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև կարծես թե նոր մրցակցույթուն է սկսվում՝ բժշկության, սպառազինության, տեխնոլոգիաների և այլն, ոլորտներում։
Մրցակցությանը Մերձավոր Արևելքում դիմանալու համար Ռուսաստանի թերևս միակ քայլը մնում է ընդդեմ թուրքական աճող ազդեցության օժանդակել Իրանի դիրքերի ամրապնդմանը։
Իհարկե, ժամանակին Ռուսաստանը կարող էր կանխատեսել գլոբալ փոփոխությունների անխուսափելիությունը և Հայաստանին օժանդակել՝ դառնալու հարավկովկասյան «Իսրայել», սակայն ամեն ինչ գնաց բացարձակ հակառակ տրամաբանությամբ, ուստի այսօր Ռուսաստանը շատ մեծ ընտրություն չունի տարածաշրջանում, քան օճանդակել Իրանին՝ ամրապնդվելու տարածաշրջանում։