Ռինոպլաստիկայի և մամոպլաստիկայի փորձառություն Բարսելոնայում․Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ուրախ եմ կիսվել, որ մասնագիտական տարին սկսել եմ դեպի Բարսելոնա արդյունավետ այցով։

Պատիվ եմ ունեցել Պլանաս կլինիկայում հյուրընկալվելու բժիշկ Ռամոն Տարագոնային՝ մասնակցելով նրա ֆանտաստիկ ռինոպլաստիկայի և մամոպլաստիկայի վիրահատություններին։

Սա անգնահատելի փորձ էր ինձ համար որպես գիտական և պրակտիկ գործունեություն ծավալող բժիշկ՝ ուսումնասիրելու դրսի մասնագիտական պրակտիկան և այն Հայաստանում կիրառելու տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, առիթ ունեցա ծանոթանալու Իտալիայից, Պորտուգալիայից և Սաուդյան Արաբիայից ժամանած կոլեգաների հետ, որոնք նույնպես հյուրընկալվել էին բժիշկ Տարագոնային՝ ծանոթանալու ռինոպլաստիկայի նրա մեթոդներին։ Դա նաև հրաշալի հնարավորություն էր միջազգային բժշկական ցանցի և կապերի ձևավորման և ամրապնդման տեսանկյունից։

Առանձնապես հաճելի էր հանդիպել իմ վաղեմի կոլեգային և ընկերներին՝ Հայաստանից, ովքեր արդեն տևական ժամանակ է բնակվում են Բարսելոնայում և ահռելի ջանքեր են ներդնում հայ-իսպանական բժշկական և ոչ միայն բժշկական կապերի ձևավորման և ամրապնդման ուղղությամբ։

Չմոռացանք նաև վայելել երեկոյան Բարսելոնան, բայց այդ մասին ավելի ուշ և առանձին գրառումներով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել