Ռեպրեսիաները՝ որպես կառավարման գործիք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ծիծաղելի բովանդակությամբ և շինծու մեղադրանքներով կանանց ազատությունից զրկելը դարձել է այս իշխանության միակ գործիքը՝ երկրում վախի մթնոլորտ տարածելու և հանրային ոգին ճնշելու համար։

Այս իշխանությունը, որը տարիներ շարունակ խոսում էր «ժողովրդավարության բաստիոն» լինելու մասին, սարսափում է նույնիսկ կանանցից։ Նրանց համար կարևոր չէ փաստը, կարևոր չէ օրենքը. նրանց պետք է աղմուկ, պետք է ցուցադրական պատիժ և աղաղակող անարդարություն՝ սեփական անճարակությունը քողարկելու համար։

Ութ տարի շարունակ նույն «ռեժիսորի» կողմից բեմադրվող այս սցենարները այլևս ոչ մեկի չեն զարմացնում, բայց շարունակում են թունավորել մեր պետության հիմքերը։

Երբ իշխանությունը սկսում է պայքարել կանանց դեմ, երբ քաղաքական կշիռ ունեցող ցանկացած ձայն փորձում են խեղդել ճաղերի հետևում, դա ոչ թե ուժի, այլ վերջնական հոգեվարքի նշան է։ Ռեպրեսիվ մեքենան աշխատեցնողները պետք է հիշեն՝ վախի մթնոլորտը հավերժ չէ, իսկ անարդարության պատասխանը լինելու է շատ ավելի ծանր։

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել